Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատրաստ ենք նոր տարում անել ամեն ինչ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման համար․ ՌԴ դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը գալիք Ամանորի կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի հարգելի բնակիչներ,

Ընկերներ

Լրանում են անցնող տարվա վերջին օրերը։ Հետադարձ հայացք գցելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, մենք հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները հաջողությամբ անցնեն ամրության փորձությունը։

Մեր երկրները պահպանել են քաղաքական երկխոսությունը մինչև ամենաբարձր մակարդակ։ Շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական ​​իշխանությունների միջև։ Դեկտեմբերի կեսերին Մոսկվայում կայացել է ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք նշանակալի պայմանագրեր։

Ուրախացրել են առևտրատնտեսական ցուցանիշները, որոնք այս տարի ավելացել են ավելի քան երկու անգամ։ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը, ինչը մեր սերտ բազմակողմ փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրման արդյունքը։

Զարգացել են գիտակրթական, մշակութային կապերը։ Եվ սա ևս մեկ վկայություն է մեր ժողովուրդների փոխադարձ գրավչության՝ կապված ընդհանուր պատմության կապերով, ընդհանուր հոգևոր, բարոյական և մշակութային արժեքներով, որոնք մենք պետք է պաշտպանենք և փոխանցենք գալիք սերունդներին։

Բավականին հաջող կերպով առաջընթաց կա մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում, առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության հարթակում, որը համոզիչ կերպով ապացուցել է իր արդյունավետությունը և պահանջարկը։

Ռուսաստանը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իր ջանքերի շրջանակներում, շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացի առաջխաղացման մեջ կարևոր ներդրում ունեցան հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները հոկտեմբերի վերջին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Մենք պատրաստ ենք նոր տարում անել հնարավոր ամեն ինչ՝ Երևանի և Բաքվի միջև ամուր և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար։ Այս փաստաթուղթը թույլ կտա գործնականում կյանքի կոչել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Շատ բան է արվել, բայց դեռ շատ բան կա անելու։ Համոզված եմ, որ աշխարհում շարունակվող ճգնաժամը և, ընդհանրապես, գլոբալ տատանումները պետք է ավելի ուժեղ միավորեն մեր երկրներին և ժողովուրդներին՝ ընդառաջ ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին, և խրախուսեն մեզ զարգացնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Եկել է Եվրասիական մայրցամաքում անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը։

Սիրելի ընկերներ

Բոլորս էլ ավանդաբար սպասում ենք, որ Ամանորը կատարի մեր ցանկությունները, ավելի բարեկեցիկ, հանգիստ ու երջանիկ կյանք ունենանք։ Թող այդպես լինի։ Մաղթում եմ, որ գալիք տարում բոլորիս սպասեն երջանկությունը, նոր ձեռքբերումները և դրական հույզեր կրող լավ իրադարձությունները, իսկ Ռուսաստանին և Հայաստանին մաղթում եմ բարգավաճում և անվտանգ զարգացում»։

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված