Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։
Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։
Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։
Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»։