Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի», ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենսդիր մարմինը պարզաբանել է, որ հատուկ հավատարմագրում ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է դիմեն խորհրդարան։