ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱԴԾ-ին հաջողվել է խափանել հատուկ գործողությանը մասնակցող ռուս բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են այդ սպանությունների նախապատրաստման մեջ ներգրավված ՌԴ չորս քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ենթադրվում էր, որ բարձրաստիճան զինվորականի սպանության համար պետք է օգտագործվեր պայթուցիկ սարք։ Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացնելու համար նոյեմբերին Մոսկվա էր ժամանել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, ՌԴ քաղաքացի, ով մշտապես բնակվում էր Ուկրաինայում 2020 թվականից։ Նա տարանցիկ ճանապարհով ժամանել էր Մոլդովա՝ արտաքսման անվան տակ։