Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Կիրիբատի և Նաուրու՝ Նվերներ տալու օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության զորքերի օր, Սլովենիա՝ Անկախության և միասնության օր, ԱՄՆ՝ Կվանզաայի օր (աֆրոամերիկացիների ծննդյան փառատոն):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

424- հայոց կաթողիկոս Սահակը պարսկական արքունի դիվանում հայտնաբերել է Գահնամակը և այդ օրը հայտարարվել է Հայ Ազնվականության տոն:

1879– ծնվել է մեծանուն երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:

1909– ծնվել է գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանը:

1918-  հայ-վրացական պատերազմի ընթացքում  ավարտվել է գերմանական զորքերի դուրս բերումը Վրաստանից:

1965- ծնվել է հայտնի սասունցի ազգագրագետ Մարոն՝ Երազիկ Մարտիրոսյանը:

1982 - ծնվել է ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը:

1991– պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Հայաստանը և Թուրքմենիան հաստատել են բելովեժյան համաձայնագիրը: Հայաստանը դարձել է ԱՊՀ երկրներից մեկը:

1993- ռուսական ավիաուղիների  Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ:

2004- Նուռնուս և Նոր Հաճըն երկաթուղին կայարանների միջև վթարվել է շոգեքարշը՝ շրջվել է, որի արդյունքում երեք մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են:

2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:

2010– վախճանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Կիմ Երիցյանը:

2013 -վախճանվել է  քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:

2014 -վախճանվել է դերասան Կարեն Ջանգիրովը:

2020- վախճանվել է մանկագիր Սուրեն Մուրադյանը:

2022-Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

2023- Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1530 —վախճանվել է Մեծ Մոնղոլների պետության հիմնադիր, ուզբեկական և հնդկական թագավոր Զահարեդդին Մուհամմեդ Բաբուրը:

1664 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի գերմանացի ոսկերիչ Իոհան Մելխիոր Դինգլինգերը:

1820 —վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն:

1825 —Ռուսաստանի գահ է բարձրացել Նիկոլայ 1-ին ցարը, որի երդման արարողության ժամանակ  Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվել է դեկաբրիստների ապստամբությունը:

1831– Միլանում կայացել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի պրեմիերան:

1890 – վախճանվել է գերմանացի գործարար և հնագետ Հենրիխ Շլիմանը:

1893 —ծնվել է Չինաստանի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունը:

1896 -վախճանվել է գերմանացի Ֆիզիոլոգ և փիլիսոփա, պրոֆեսոր Էմիլ Դյուբուա Ռեյմոնը:

1939 —թուրքական էրզինջան քաղաքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 39 հազար մարդ:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կերչ-Ֆեոդոսյան դեսանտային օպերացիան:

1946 —Լաս-Վեգասում բացվել է հանրահայտ բանդիտ Բագսի Սիգալի կառուցած «Ֆլամենգո» հյուրանոցը և այդ օրվանից Լաս-Վեգասը սկսել է վեր ածվել խաղային համաշխարհային մայրաքաղաքի:

1949 —ծնվել է թատրոնի և կինոյի ռուս արտիստ, երգիչ Միխաիլ Բոյարսկին:

1972– վախճանվել  է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենը:

1975 —սկսվել է շահագործվել խորհրդային գերձայնային  «Ту-144» ուղևորատար օդանավը:

1977– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսը:

2003 —Իրանի Բամա տարածքում տեղի է ունեցել  Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը բերել է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:

2004– Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի, որի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:

2006 - վախճանվել է ԱՄՆ-ի 38–րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:

2009 - վախճանվել է Rocher բնական կոսմետիկ միջոցների ստեղծող Իվ Ռոշերը:

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված