ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։
Նա ասել է, որ ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի աճը տարեվերջին ակնկալվում է 4,7%՝ բարձր համաշխարհային միջինից, ԱՊՀ տարածքում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 85%-ը։
Պուտինն առաջարկել է ստեղծել ԱՊՀ-ում կամավորական կազմակերպությունների միջազգային ասոցիացիա և ամեն տարի անցկացնել կամավորական կոնգրեսներ։
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ-ում լավ տեմպերով է ընթանում ներմուծման փոխարինումը, ամրապնդվում է տեխնոլոգիական ինքնիշխանությունը։