Զելենսկու ուղեղն անհասկանալի է նորմալ մարդկանց համար․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեղն «անհասկանալի է նորմալ մարդկանց համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հասկանում եք, այս մարդու ուղեղը, իհարկե, անհասկանալի է նորմալ մարդկանց համար։ Ի դեպ, ես ելնում եմ նրանից, որ մենք կարիք չունենք մեկնաբանելու նրա յուրաքանչյուր փռշտոցը, այդ Զելենսկու, հատկապես, որ նա պարբերաբար փռշտում է»,- ասել է Լավրովը։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այսպես է մեկնաբանել Զելենսկու դիրքորոշումը Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման վերաբերյալ, երբ ուկրաինացի առաջնորդը սահմանին ռուսական գազի դիմաց վճարումն անվանել էր «պատերազմի ֆինանսավորում»։