Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած Սիրիայի նոր իշխանությունների հետևում, բայց ես գիտեմ՝ Թուրքիան է, նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ, ստացան դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,  - ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել:
 
Սա, իհարկե, նորություն չէ, սակայն ուշագրավ է, որ այդ մասին բարձրաձայնում է ԱՄՆ նորընտիր նախագահը: Ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է ստեղծել (վերականգնել) «նոր Օսմանյան կայսրություն» և փորձում է Մերձավոր Արևելքից դուրս մղել ՌԴ-ին և Իրանին։ Մյուս կողմից՝ Արևմուտքի և Իսրայելի շահերից է բխում Մեծ Մերձավոր Արևելքից իրանական և ռուսական ռազմաքաղաքական ազդեցության դուրսմղումը կամ նվազեցումը։
 
Այս թեմային նախօրեին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև, հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա, չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում. «Թուրքիան Բաշար ալ Ասադի տապալումից ստանում է աշխարհաքաղաքական դիվիդենտներ։ Նախ՝ Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝ Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ, ինչով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։ Եվ ամենակարևորը՝ Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝ կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջանները»:
 
Ինչ վերաբերում է ՀՀ-ին և հայկական շահերին, ապա, ըստ հեղինակների, Հալեպում և մյուս հայաբնակ քաղաքներում թուրքական և իսլամիստական ազդեցության ուժեղացումը հանգեցնելու է Սիրիայի հայ համայնքի արտագաղթին։ «Սիրիայում հայկական ներկայությունը կարևոր էր հայկական շահերի տեսանկյունից, սակայն Թուրքիան իսլամիստների ձեռքերով ամեն ինչ անելու է՝ սիրիահայերին դուրս մղելու համար։ Մերձավոր Արևելքում հայ համայնքները Հայաստանարաբական աշխարհ շփումներում կապող օղակ էին, սակայն Լիբանանում պատերազմը, Սիրիայում քաղաքացիական պատերազմն ու Ասադի տապալումը վտանգելու են հայկական համայնքների գոյությունն այդ տարածաշրջանում»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Թուրքիայի պանթուրքական և նեոօսմանական ծրագրերն ազգային անվտանգության սպառնալիք են նաև Հայաստանի համար, քանի որ Անկարան և Բաքուն ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Մեծ Թուրանի լոգիստիկան է։
 
Ըստ վերլուծաբանների, Հայաստանը պետք է ամրապնդի կապերն այն երկրների հետ, որոնց համար նույնպես պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը սպառնալիք են, և միասնական ճակատ ձևավորվի Մեծ Թուրանի դեմ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից
Ամենադիտված