Նավթի գինը վերականգնվում է երկօրյա անկումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆBrent նավթի գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է երկօրյա անկումից հետո, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին ոչ պաշտոնական տվյալները եւ սպասում Դաշնային պահուստային համակարգի նիստին։
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,04 դոլարով (0,05 տոկոս)՝ մեկ բարելը 73,23 դոլար։ Երեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,72 դոլարով (1 տոկոս)՝ մեկ բարելը 73,19 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,08 դոլարով (0,11 տոկոս)՝ մեկ բարելը 70,16 դոլար։ Նախօրեին ֆյուչերսները էժանացել էին 0,63 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 70,08 դոլար։