Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտիկ Ավետիսյանը կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ 2020թ․ արցախյան պատերազմի օրերին Մարտիկ Ավետիսյանը կնոջն ու երեխաներին տեղափոխում է Ստեփանակերտ, իսկ ինքը վերադառնում է Տող։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը սեփական տանը սպանում են 57-ամյա Մարտիկ Ավետիսյանին։

Մարտիկ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին Տող գյուղում։ Երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին մշտապես Տողում է եղել, հող է մշակել, անասնապահությամբ զբաղվել։ 2003 թվականին ամուսնացել է, կինը՝ Էվելինան, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է։ 

Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ երբ ադրբեջանցիները, գրավելով Հադրութի շրջանի մի շարք բնակավայրեր, արդեն իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա են եղել իրենց գյուղից, Տողի համայնքապետը եկել է իրենց տուն և ասել, որ պետք է տարհանվեն գյուղից։ Այդ ժամանակ Մարտիկ Ավետիսյանն ու իր ավագ որդին՝ 16-ամյա Նորայրը, եղել են իրենց այգում, որն իրենց տնից շատ հեռու է։ Էվելինան ամուսնուն ասել է Տողից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի ցանկացել լքել գյուղը։

«Գնացել եմ ամուսնուս մոտ, ասել եմ՝ թուրքը գալիս ա, մտել են Հադրութ։ Ասում ա՝ թուրքը ոնց կարա հասնի ստեղ։ Ասում եմ՝ արի գոնե էրեխուն բերենք տուն, հետո մի բան կմտածենք։ Վերջը զոռով բերում եմ տուն ամուսնուս ու էրեխուն։ Մի օր մնում ենք։ Հաջորդ օրը քույրս էլ ա զանգում, ասում ա՝ էրեխեքը մեղք են, ամուսնուդ համոզի՛, դու՛րս եկեք գյուղից։ Ասում եմ՝ Մարտիկն ասում ա, բենզին չունեմ։ Հետո քույրս զանգում ա մեր գյուղապետին, գյուղապետն էլ ասում ա՝ թող գան, ես իրենց բենզին կտամ, մենակ թե էրեխեքին ու կնոջը դուրս հանի գյուղից»,- հիշում է Էվելինան։ 

Տող համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ գյուղից կանանց և երեխաների տարհանումը սկսել են սեպտեմբերի 28-ից, իսկ հոկտեմբերից 10-ից հետո, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները գրավել են շրջկենտրոն Հադրութ քաղաքը, Տողում շատ քիչ բնակիչներ են մնացել։ Համայնքապետը նշում է, որ իրենք բենզին են տվել Մարտիկ Ավետիսյանին, և նա իր ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին կնոջն ու երեխաներին տեղափոխել է Ստեփանակերտ, սակայն հետո ինքը միայնակ վերադարձել է։ Գյուղ վերադառնալուց հետո Վարդան Գրիգորյանը Մարտիկ Ավետիսյանին չի տեսել, սակայն գիտի, որ տանը շատ չէր մնում, գնում էր այգին գործ անելու։

Էվելինան պատմում է, որ Ստեփանակերտ գալուց հետո Մարտիկ Ավետիսյանը ծանոթ մարդ է գտել, ընտանիքին նստեցրել մեքենան և ուղարկել Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Գնալուց առաջ Էվելինան համոզել է ամուսնուն, որ նա էլ չվերադառնա Տող, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի լսել կնոջը և գնացել է։

«Ասում էր՝ ամոթ չի՞, թուրքը մտնի գյուղ, ես էնտեղից փախնեմ, ես իմ գյուղը չեմ թողելու, ոչ մի բան էլ չի լինի»,- ամուսնու խոսքերն է հիշում Էվելինան։ 

Նա ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Երեխաների և կնոջ որպիսությամբ է հետաքրքրվել, հարցրել է, թե ինչպես են տեղավորվել։ Իսկ ինքը պատմել է, որ իրադրությունն արդեն ծանր է, ադրբեջանցիները մոտեցել են գյուղին։ Կնոջ հարցին, թե ինչու դուրս չի գալիս գյուղից, Մարտիկ Ավետիսյանը կրկին ասել է, որ իր տնից ոչ մի տեղ չի գնալու։ Դրանից հետո Արցախում գտնվող իրենց ծանոթներից Էվելինան փորձել է տեղեկություններ ճշտել ամուսնու մասին, սակայն ոչ ոք ոչինչ չի իմացել։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհում են Տողը, իսկ երեկոյան այն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020թ․ դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ իր տան բակից հայտնաբերվում է Մարտիկ Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց Մարտիկ Ավետիսյանին հուղարկավորել են Երևանում։

Նախորդ տարվա սեպտեմբերից 42-ամյա Էվելինան իր երեխաների՝ 18-ամյա Նորայրի, 12-ամյա Նատաշայի և 9-ամյա Դիմայի հետ բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ մեկ սենյականոց բնակարանում։

 

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվելԴիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Հայ քաղաքագետը կասկածում է, որ ռուսական ռազմաբազան կհեռանա հանրապետությունիցՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ Փորձագետը զգուշացրել է Հայաստանին եվրաինտեգրման ծանր հետևանքների մասինԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին
Ամենադիտված