Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ-ը հաճույքով կզոհաբերի հայկական հենակետը. նրան ո՛չ հայկական սուբյեկտայնությունն է պետք, ո՛չ էլ, առավել ևս, պետականությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Փաշինյանը Հայաստանը վերածում է հակառուսական ցատկահարթակի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շուտով կարող է անցնել միանգամից երկու անդառնալիության կետերը, որից հետո երկիրն այլևս չի ունենա սուբյեկտիվություն կամ նույնիսկ պետականություն։ Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ հատվել է առաջին կետը: Խոսքը ՀԱՊԿ-ին անդամակցության մասին է, որին Երևանը մտադիր չէ վերադառնալ։ Իրականում, իհարկե, դեռ ամեն ինչ խզված չէ։ Բայց դա միայն այն պատճառով է, որ Փաշինյանը ցանկանում է ճիշտ կատարել վերջին քայլը:

«Փաստորեն, ՀԱՊԿից դուրս գալու որոշումը կայացված է։ Միակ հարցն այն է, թե ինչպե՞ս կարելի է դա ֆորմալացնել»,- regnum. ruի հետ զրույցում պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Ըստ նրա, Երևանը ցանկանում է, որ այդ ամենի արձանագրումը լինի ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ձեռքերով ու կամքով։ «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են դրա համար։ Մասնավորապես, նրանք հրաժարվում են վճարներ կատարել կազմակերպությանը», -շարունակել է զրուցակիցը։

Ի վերջո, եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, ապա դրա հետևանքները (օրինակ՝ Ադրբեջանի հարձակումը) կարելի է բարդել ռուսների վրա։ Իսկ եթե Երևանն ինքը հեռանա, ապա ինքը պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Իհարկե, Փաշինյանն ու իր համախոհները վստահեցնում են, որ ոչ ոք չի հարձակվելու, ի վերջո, ՀԱՊԿ-ից հեռանում են ոչ թե «ոչ մի տեղ», այլ Արևմուտք, որն անպայման պաշտպանելու է։ «Ցանկության դեպքում ԱՄՆը և Ֆրանսիան կարող են բավականին լուրջ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Գոնե Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրել», կարծում է Խալաթյանը։ Հիմա Երևանը համապատասխան բանակցություններ է վարում Արևմուտքի հետ, որի վերջին փուլը կայացել է Փարիզում, որտեղ Հայաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Բայց արդյո՞ք Արևմուտքը իսկապես կպաշտպանի Հայաստանին: Անվտանգության ենթակառուցվածք է ստեղծվում, մասնավորապես հայկական հրետանին արդեն անցնում է ՆԱՏՕ-ի 155 միլիմետրանոց ստանդարտին, նմանատիպ համակարգեր են ներկայում գնում Ֆրանսիայից և Հնդկաստանից, նշել է Հայկ Խալաթյանը։

Երկիրը նաև «հոգեբանական» հիմքեր է ստեղծում դեպի Արևմուտք շրջադարձի համար։ Հասարակության մեջ ակտիվորեն ներմուծվում է այն միտքը, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ապարդյուն է և ոչինչ չի տալիս։ Միաժամանակ, հակառուսական աժիոտաժն ուժեղացել է Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին։ Ասում են, որ Բաշար ալ Ասադի տապալումը, էթնիկ զտումները Ղարաբաղում և 2021-2022 թվականներին միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա հարձակումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել իր դաշնակիցներին։

Միևնույն ժամանակ, քաղաքականապես Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը ինտեգրվելու ԵՄ-ին այնքան խորը, որքան դա հնարավոր է։ «ՀԱՊԿ-ից դուրս գալը կհանգեցնի Արևմուտքի հետ համագործակցության ակտիվացմանը։ Այո, ոչ ոք անմիջապես չի խոսի ՆԱՏՕ-ին միանալու հայտի մասին ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի պատճառով։ Սակայն, ընդհանուր առմամբ, շարժումն այդ ուղղությամբ է լինելու», կանխատեսել է Խալաթյանը։

Կարծես թե Շվեդիայի օրինակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի մաս լինելու համար պարտադիր չէ դաշինքին միանալ, պարզապես կարելի է համագործակցել։ Այնուամենայնիվ, կա մեկ «բայց». առանց անդամակցության անվտանգության երաշխիքներ չկան։ Շվեդիային դրանք պետք էլ չեն, ոչ ոք չէր պատրաստվում հարձակվել նրա վրա: Ուստի, ՆԱՏՕ-ն ու Շվեդիան ստացան իրենց ուզածը, բայց հարաբերությունները ֆորմալացրին միայն այն ժամանակ, երբ առաջացավ քաղաքական անհրաժեշտություն (պատերազմը Ուկրաինայում)։ Բայց Հայաստանին այդ երաշխիքները խիստ անհրաժեշտ են։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպաներ հայկական ազգային շահերը, ապա կպահանջեր, որ այդ երաշխիքները ձևակերպվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու պահին։ Եվ Արևմուտքը, թերևս, կգնար զիջումների, չէ՞ որ հիմա օբյեկտիվորեն եկել է այն պահը, երբ Հայաստանը կարելի է «թանկ» վաճառել։

Սիրիայում Իրանի պարտությունը լուրջ հարված հասցրեց Իսլամական Հանրապետության իմիջին: Իրանի կողմից վերահսկվող խմբերի ստեղծած «դիմադրության առանցքը» խիստ թուլացել է։ Երկրի ազդեցության ոլորտը կտրուկ նվազել է, ինչը Ռահբար Ալի Խամենեիի հեռանալուց հետո սպասվող տուրբուլենտությունների հետ մեկտեղ կարող է ներքին լուրջ անկայունության պատճառ դառնալ, անգամ հեղաշրջման փորձեր լինեն։ Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ին պետք է ստանալ հենակետ Թեհրանից հինգ հարյուր կիլոմետր հեռավորության վրա և հենց իրանական Ադրբեջանի սահմանների մոտ, մի տարածաշրջանում, որտեղ ուժեղ է էթնիկ անջատողականությունը։ Ավելին, այդ հենակետը պետք է լինի բացառիկ, այն չպետք է լինի թուրքերի ու իսրայելցիների (որը բացառում է Ադրբեջանին) հետ համատեղ կամ ազգային կողմնորոշում ունեցող իշխանությունների կարծիքի հետ հաշվի նստելով (սա բացառում է Վրաստանին): Մնում է Հայաստանը։

Սակայն Արևմուտքի իրավիճակային շահը չի նշանակում, որ նա պատրաստ է հրաժարվել իր ռազմավարական նպատակներից։ Նրա համար Հայաստանը ոչ թե դաշնակից է, այլ ցատկահարթակ։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչ էլ ասեն, չեն պատրաստվում փչացնել հարաբերությունները Անկարայի հետ։ Հանուն ինչի՞: Փաստն այն է, որ Արևմուտքն ակտիվորեն է աջակցում Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։ «Արևմուտքը կարծում է, որ դա հանգեցնում է տարածաշրջանից ԱՄՆ-ի երկու հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի թուլացմանն ու դուրս մղմանը։ Այն նաև ցատկահարթակ է ստեղծում Կենտրոնական Ասիայում Անկարայի դիրքերն ամրապնդելու համար, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանն այժմ երկու հիմնական խաղացողներն են, այսինքն՝ ԱՄՆ-ի հիմնական համաշխարհային մրցակիցները», -ասել է Հայկ Խալաթյանը։

Հանուն նրանց համար պայքարի՝ ԱՄՆ-ը հաճույքով կզոհաբերի հայկական հենակետը, բայց միայն այն օգտագործելուց հետո։ Իսկ այդ ամենի համար նրան ո՛չ հայկական սուբյեկտայնությունն է պետք, ո՛չ էլ, առավել ևս, պետականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված