Էրերան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մրցաշրջանի լավագույն խաղացող
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան արժանացել է Մեթ Բասբիի մրցանակին՝ որպես անցնող մրցաշրջանում մանկունյանցիների լավագույն խաղացող:
Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում իսպանացին զբաղեցրել է 1-ին տեղը՝ 242 ձայնով գերազանցելով պաշտպան Անտոնիո Վալենսիային:
«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու, հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը եզրափակել է լավագույն եռյակը՝ մի փոքր ետ մնալով Վալենսիայից:
Այս մրցաշրջանում Էրերան Անգլիայի առաջնությունում անցկացրել է 31 խաղ, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ Shamshyan.com