Երկաթի սիրահարը
ՖՈՏՈLife.panorama.am/Ֆրանսիացի արտիստ Միշել Լոգիտոն հայտնի է նրանով, որ ուտում էր տարատեսակ առարկաներ: Իր ներկայացումների ժամանակ նա ուտում էր հեծանիվներ, հեռուստացույցներ և ապակուց ու երկաթից պատրաստված այլ առարկաներ:
Մի անգամ նա քանդում է ինքնաթիռ ու երկու տարվա ընթացքում մաս առ մաս ուտում այն ամբողջությամբ:
Մինչ «սնվելը», Լոգիտոն ստամոքսը լվանում էր հանքային յուղով, իսկ ուտելու ընթացքում խմում մեծ քանակությամբ ջուր:
Տարբեր հաշվարկներով Լոգիտոն իր ողջ կարիերայի ընթացքում կերել է մոտ ինը տոննա երկաթ: