Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության երեսպաշտությունը եղեռնի հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 12-ին Երևանում իր աշխատանքները կսկսի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, որի մասին դեռ այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, գրում է i-sng.ru-ն։ 

Ըստ կազմակերպիչների երկու օրվա ընթացքում «կքննարկվեն ռիսկի գործոնների բացահայտման և դրանց ժամանակին արձագանքման, ինչպես նաև միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման և գործնական և քաղաքական մակարդակներում դրանց հետևողականության ապահովման խնդիրները»։

Ուղերձը հանրության շրջանում առնվազն ճանաչողական դիսոնանս առաջացրեց, քանի որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը տեղի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առաջնահերթություն չէ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում»։ Ի դեպ, ասվածի հաստատումը կարելի է գտնել այդ գերատեսչության կայքում, որտեղ այդ թեմայով հիմնական նյութերը թվագրված են 2015 թվականով: Ընթացիկ ֆորումի անցկացմանը նվիրված է մի փոքրիկ պարբերություն՝ հղում անելով հենց ֆորումի կայքին, որտեղ տեղեկատվությունը ներկայացված է միայն հայերեն և անգլերեն լեզուներով առանց հաշվի առնելու այն փաստը, որ ամենամեծ հայկական սփյուռքն ապրում է Ռուսաստանում։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ հայերի համար այդ ողբերգական ցեղասպանության 100-րդ տարելիցին դրա օրակարգն արդեն իսկ միջազգային բնույթ ուներ, և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական և հասարակական կառույցները, երկար տարիների ընթացքում անմիջականորեն մասնակցել են դրա առաջմղմանը հստակ գիտակցելով այս խնդրի կարևորությունը համայն հայության համար։ Մինչև 2015 թվականը շուրջ քառասուն երկրներ, ինչպես նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Կանադայի առանձին նահանգներ, շրջաններ ճանաչել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե 2015 թվականին Սփյուռքի, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությամբ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումում բացահայտվեցին նպատակներն ու խնդիրները, ապա առաջիկա հանդիպման ծրագիրն ավելի շատ հարցեր է առաջացնում քան պատասխանում է հարցերին:
Միևնույն ժամանակ ֆորումի հիմնական թեզը, այն է «Ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացումը», կարծես թե ենթադրում է հարցի զարգացման դինամիկա: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը մնում է միայն արձանագրել, որ առանց պատմական հետահայացքը հաշվի առնելու, անհնար է այդ թեման առաջ մղել, և ֆորումն, ինքնին, ամենայն հավանականությամբ, կլինի խնամքով ընտրված թավշյա համախոհների ժողով։ Ամեն դեպքում, ֆորումին չեն հրավիրվել նրանք, ովքեր երկար տարիներ անմիջականորեն առնչվել են Հայոց ցեղասպանության խնդրին ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ով նշանակալի ներդրում է ունեցել Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում, չի հրավիրվել։ «Այդ հանցագործությունը կատարել են երիտթուրքերը՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա տերերը։ Ցավոք սրտի, այսօրվա Թուրքիայի իշխանությունները հերքում են ցեղասպանության փաստը և խուսափում են ապաշխարությունից, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի հսկայական թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես նորագույն պատմության մեջ առաջին լայնածավալ ցեղասպանություն։ Ես հպարտ եմ, որ իմ նախաձեռնությամբ, 1995 թվականին Պետդումային ներկայացրած իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանը ճանաչեց հայերի զանգվածային բնաջնջումն իրենց պատմական հայրենիքում որպես ցեղասպանություն», - նշել է ռուս քաղաքական գործիչն իր ելույթներից մեկում միաժամանակ անդրադառնալով էթնիկ զտումներին և Արցախից հայերի արտագաղթին` որպես նոր ցեղասպանության տարրի: Ըստ ամենայնի, հայ ժողովրդի ռուս բարեկամի այս դիրքորոշումը Հայաստանի ներկայիս կառավարիչների համար հենց այն ձգանն է, որը փակում է թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Իր հստակ դիրքորոշման համար պարոն Զատուլինն այնքան չի տեղավորվում թավշյա իշխանությունների գործերի մեջ, որ նրան ոչ միայն չեն հրավիրել Երևան ցեղասպանության հաջորդ գլոբալ ֆորումին, այլ նույնիսկ նրան վաղուց ընդգրկել են անցանկալի անձանց «սև ցուցակում»:

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի կարծիքով վերջին երկու-երեք տարվա իրադարձությունների իմաստը վերջնականապես հասկանալու համար պարզապես պետք է համեմատել թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրություններն ու Հայաստանի իշխանությունների գործողությունները։ «Գործընթացն այլ կերպ չի կարելի անվանել, քան հայկական ինքնության «թարմացման» անշնորհք փորձ։ Թեև դա անհնար է, նույնիսկ տեսականորեն, այնուամենայնիվ, «թուրքական մսաղացի» միջոցով հայերի ազգային ինքնությունը ոլորելու Փաշինյանի քարոզչության փորձերը ոչ մի րոպե չեն դադարում։ Երկրի «ապամոնտաժման» հաջորդ փուլն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչնչացնել հայկական ինքնությունը: Եվ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հասկանալով դա, որոշել են ավելի հեռուն գնալ և կոլաբորացիոնիստներին բնորոշ ոգևորությամբ այժմ փորձում են չեզոքացնել Հայաստանի ազգային խորհրդանիշների նշանակությունը»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Ինչպես նշում են քաղաքագետները, վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական աշխարհում տեղի է ունեցել երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական նարատիվների հրեշավոր վերափոխում։ Այլևս չկան թաքնված փորձեր իրականացնելու թուրքերի կամքը, այն է լռեցնել ցեղասպանության հարցը, փոխել Սահմանադրությունը, կամ հանել Արարատ լեռը Հայաստանի պետական զինանշանից: Բայց որքան էլ որ իշխանամետ քարոզիչները ջանան, Արարատն ընկալվում է հայերի կողմից ոչ որպես ինչ-որ աշխարհագրական կետ մեկ այլ պետության տարածքում։ Ցանկացած հայի համար Արարատը հազարամյա պատմության, իսկական մշակույթի, կորցրած հայրենիքի և քրիստոնեական ակունքների խորհրդանիշն է։ Ընդ որում սուրբ Արարատից և զինանշանից հետո փորձեր եղան երկրի մեկ այլ խորհրդանիշի` օրհներգի նկատմամբ, որը բառացիորեն վերջերս վարչապետի կամային որոշմամբ վերաշարադրվեց։ Հերթը հասավ նաև Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ գարնանը սկսեցին այրել «սևագիր» փաստաթղթերը, ինչը ժամանակին կասեցվեց ակտիվիստների կողմից։ Իսկ այս տարվա ապրիլի 24-ին իր ուղերձում վարչապետը մի քանի անգամ միանգամայն միտումնավոր «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործեց «մեծ կոտորած» արտահայտությունը, որն օգտագործում են ցեղասպանությունը չճանաչած երկրները։ «Հայաստանի գործակալական ցանցի ղեկավարը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հետևողականորեն շրջանառության մեջ է դնում այն բառապաշարն ու թեզերը, որոնք իրեն ասում են իր անմիջական ղեկավարները,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ևս չի հրավիրվել մասնակցելու ֆորումին, - 2018 թվականից երկրում ագրեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանք է տարվում: Իսկ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ համեմատում է Արևմտյան Հայաստանն առասպելական «Արևմտյան Ադրբեջանի» հետ, պարզապես պարզունակ հետախուզական աշխատանք է, որի հիմնական թիրախն Անկախության հռչակագիրն է, որտեղ հիշատակվում է Արևմտյան Հայաստանը։ Հենց այդ ձևակերպումներն էլ նա փորձում է հեռացնել Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար։ Հաջորդ քայլը լինելու է ժողովրդին Թուրքիայի հետ հաշտվելու և արյունալի ողբերգության մասին մոռանալու կոչ անելը»։ 

Ընդ որում վերջերս բավականին ակտիվ խոսակցություններ են պտտվում ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «վերանորոգման նպատակով» փակման մասին։ Ինչպես նշել է զրուցակիցը, ինքը տեղեկություն ունի ինստիտուտի փուլային փակման մասին, սկզբում «վերանորոգման աշխատանքների» միանգամայն անմեղ պատրվակով, հաջորդիվ նախատեսվում է փոխել, ավելի ճիշտ պետական արարողակարգից հանել պաշտոնական այցով Հայաստան ժամանող հյուրերի ու պատվիրակությունների այցելությունները հուշահամալիր։ Այսպիսով, ցեղասպանությունների կանխարգելման ֆորումի մասնակիցների և հյուրերի համար պատրաստվել է մեծ ծավալի աշխատանք հայերի պատմական հիշողության քաղաքական ապամոնտաժման ուղղությամբ։ Համաժողովի արդյունքներին սպասելն այնքան էլ երկար չի տևի։ Ու չնայած կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց կասկած չկա, որ դա կլինի միաձայն ընդունված կոմյունիկե՝ վեհ, բայց կեղծավոր արտահայտություններով, որոնք ոչ մի ընդհանուր բան չեն ունենա հայ ժողովրդի կարծիքների և մտքերի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը
Ամենադիտված