Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Դինքն արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարինէլյան գրերի օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

1864- Ռուսական սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանն աքսորվել է Կամիշին:

1888 - ծնվել է  մատենագետ Արմենակ Սալմասլյանը:

1901 - Ռիգայում տեղի է ունենեցել Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:

1917 - Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:

1918- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:  

1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերն ազգայնացնելու մասին:

1937 –վախճանվել է  ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1957 - ծնվել է  բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:

1988-Հայաստանում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում)  անդամների մեծ մասին:

1991 – Արցախում  անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է  ընտրողների 82 %-ը, որոնց  98 %-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։

1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:

2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:

2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանն ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր:

2006- ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանության» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը և Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը:

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:

2010- ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ  կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:

2016 —վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսյոր Սերգեյ Միքաելյանը:

2020- Բաքվում կայացել է այսպես կոչված հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները և  հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրևանի մահալներն իրենց պատմական հողերն» են:

2021- Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը  հրաժարվելով պատրիկությունից ընտրվել է ժողովրդական տրիբուն:

մ.թ.ա. 36- ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):

1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):

1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու պապի  Exsurge Domine բուլլան:

1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:

1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:

1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։

1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:

1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակույթաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:

1828 —Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:

1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։

1848 –Լուի Նապոլեոն Բոնապարտն ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:

1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:

1877 –Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5 ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-ոց թուրքական կայազորը հանձնվել է:

1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժիներ, գյուտարար, նոբելյան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:

1901– հանձվել են  առաջին Նոբելյան մրցանակները։

1941 —երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական  «Թագաժառանգ Ուելսի» լինկորնը և  «Ռիպալիս» կրեյսերը:

1948– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի  միջազգային լեզու դառնալու թեկնածությունը։

2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:

2009– թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։

– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։

2019-վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված