Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին նոր ուժով է «վերադարձել» իր պահանջներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP29ի ավարտից հետո Ադրբեջանը նորից անցել է իր պահանջների առաջքաշմանը, քանի որ այդ միջոցառմամբ պայմանավորված՝ բանակցային գործընթացը մոտ մեկ ամիս կանգնած էր։ Ընդ որում՝ անցել է նոր թափով ու նոր «գուներանգներով»: Արցախի և Հայաստանի դեմ իրագործված հանցագործություններից հետո այդ համաժողովի միջոցով փաստացի Ադրբեջանին հաջողվեց ցույց տալ, որ ոչ միայն իր դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել, մեկուսացված չէ միջազգային հարաբերություններում, այլև տարբեր երկրներ շարունակում են իր հետ համագործակցությունը, այդ թվում՝ Եվրոպայից։ Ու քանի որ այդ խնդիրը լուծված է, ապա Ադրբեջանը կարող է իր գործելակերպը կրկնել, այսինքն՝ նոր ագրեսիա ձեռնարկել ու անպատիժ մնալ։
 
Արցախի դեպքում ռազմական ագրեսիա ձեռնարկելու և շրջափակման ենթարկելու հետ մեկտեղ՝ Բաքվից հայտարարում էին, թե իբր Արցախն իրենց է պատկանում ու իրենց նպատակը արցախցիների վերաինտեգրումն է, բայց նրանք չցանկացան ու հեռացան։ Հիմա էլ ավելի մեծ թափով առաջ է մղվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Ու կարծիք կա, որ Ադրբեջանը արցախահայերի վերադարձի հետ կապված հայելային կերպով առաջ է քաշում նույն քանակությամբ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման։ Բայց սա թյուր կարծիք է, ժամանակն ապացուցել է, որ Ադրբեջանն ինչպես ոչ մի պայմանավորվածություն չի պահում, այնպես էլ ոչ մի երաշխիք չկա, որ արցախցիների անվտանգությունը կարող է ապահովել, եթե նույնիսկ փաստաթղթով դրա համար երաշխիքներ ստեղծվեն։ Ու եթե իսկապես հայ բնակչության վերադարձի հարց լիներ, ապա Ադրբեջանն անխնա կերպով չէր քանդի շենքերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, որոնք արցախահայության սեփականությունն են։
 
Որոշ արտաքին կենտրոններից էլ հայտարարություններ են հնչում, թե արցախահայությունը պետք է վերադառնա, թե իրենք բարձրացնում են վերադարձի իրավունքի իրացման հարցը, սակայն դրանք իրականում միայն դատարկ հայտարարություններ են։ Գործնական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Այդպես, օրինակ՝ Լաչինի միջանցքը փակելու ու Արցախի շրջափակման ժամանակ էին տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ անում, դատապարտում Ադրբեջանի գործողությունները, կոչ անում բացել Լաչինի միջանցքը, բայց իրականում որևէ քայլի չդիմեցին Բաքվին ճնշելու համար։ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը անգամ հայտարարում էր, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆը ոչ միայն հանդուրժեց, այլ ամերիկյան պաշտոնյաները շարունակում են մեկնել Բաքու՝ «խաղաղության» հարցը քննարկելու նպատակով, և հանդիպումներ ունենում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
 
Ավելին, Հայաստանն էլ պաշտոնապես չի բարձրացնում արցախցիների իրավունքների վերականգնման հարցը, այլ արցախցիներին առնչվող թեման ընդամենը ձգտում է ներկայացնել նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու համատեքստում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքից 90ականներին բռնագաղթի արդյունքում հեռացած հայերի վերադարձին, ապա այդ հարցն ընդհանրապես օրակարգում չի էլ եղել։ Բայց ամենազարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները փաստացի չեն հերքում, որ ադրբեջանցիների վերադարձի թեման քննարկվում է։ Պատահական չէ, որ այս ֆոնին էլ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանը» Նիկոլ Փաշինյանն ու այլ «նիկոլները» համեմատում են «Արևմտյան Հայաստանի» հետ։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերը դատարկ քարոզչություն չեն, դրանով փորձ է կատարվում կոնկրետ ականներ դնել Հայաստանի ինքնիշխանության տակ։
 
Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀի միջազգայնորեն ճանաչված ինքիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջելու, բայց ֆորմալ առումով տարածքները կարող են մնալ Հայաստանի կազմում, իսկ ադրբեջանցիները կամ ինչոր կասկածելի խմբեր, ինչու չէ՝ նաև ներկրված ահաբեկիչներ կարող են գալ ու որոշել, թե ինչպես պետք է հայերն ապրեն։Արդյունքում այդ տարածքներում պայմաններ կարող են ստեղծվել հայերի հեռանալու և էթնիկ զտումների համար, ինչպես կատարեցին Արցախի դեպքում։ Դրանից հետո Բաքվից կհայտարարեն, թե իրենք փորձել են «արևմտյան» ադրբեջանցիների իրավունքները վերականգնել, նրանց վերաինտեգրել հայկական հասարակության մեջ, բայց հայերը որոշեցին հեռանալ, դա իրենց որոշումն է։ Ու այդպես հայկական տարածքները կյուրացվեն հակառակորդի կողմից։ Առանց այն էլ արդեն իսկ Ադրբեջանի կողմից հայերի ճակատագիրը որոշելու ուղղությամբ պահանջներ կան։
 
Օրինակ՝ Բաքվի օրակարգից դուրս չի գալիս Հայաստանի Սահմանադրությունը փոխելու թեման, տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են դրա մասին։ Պարզ է, որ Սահմանադրությանն էլ պետք է հետևի այլ օրենքների փոփոխության պահանջը։ Ստացվում է, որ Ադրբեջանից պետք է որոշեն, թե հայությունն ինչ օրենքներով պետք է ապրի, որի արդյունքում հայ ժողովուրդը վերջնականապես կզրկվի իր կամարտահայտությունից։ ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց իրենք այդ հարցը չեն բարձրացնում։ Բայց ինչո՞ւ չեն բարձրացնում բանակցային գործընթացում այդ հարցը, չէ՞ որ դա կարող են հրապարակային պահանջ դարձնել: Փոխարենն անընդհատ նշում են, թե իրենք ցանկանում են խաղաղության դարաշրջան բացել, այնինչ, Ադրբեջանի պատկերացմամբ, «խաղաղության դարաշրջանը» նշանակում է, որ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարելու, ամեն կերպ գոհացնելու է հակառակորդին:
 
Ադրբեջանն իր էությամբ շատ հեռու է մարդասիրական արժեքներից ու անընդհատ նոր զիջումներ է պահանջելու՝ ընդհուպ այսօրվա տեսքով եղած Հայաստանի լուծարում, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Իսկ դրա վառ վկայությունը նաև այն է, որ Բաքվի կողմից առաջ մղվող մյուս առանցքային պահանջը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա ու սպառազինություններ չպետք է ձեռք բերի, քանի որ այն ռևանշիզմի համար դուռ է բացում։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ Հայաստանի անվտանգության զիջում կամ պետականության կազմալուծում։ Այս պայմաններում կնքված փաստաթուղթը կլինի ոչ թե խաղաղության, այլ կապիտուլ յացիոն պայմանագիր։ Ու բացառված չէ, որ դրա բաղկացուցիչ մաս կարող են լինել նաև ռեպարացիաները։ Չմոռանանք, որ Ադրբեջանից անընդհատ բարձրացնում են այն թեման, որ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Արցախի հանքերից ու այլ ռեսուրսներից օգտվելու համար, անգամ արբիտրաժային դատարան են դիմել։
 
Այնպես որ, պատահական չէ, որ քաղաքական գործիչների, փորձագետների գերակշիռ մեծամասնությունն անընդհատ պնդում է, որ եթե ցանկանում ենք մեր պետականությունը պահպանել, պետք է հնարավորինս դիմադրենք հակառակորդին, բայց դրա համար պետք է փոխել իշխանություններին, քանի որ նրանք ավելի շատ Ադրբեջանի պահանջները լեգիտիմացնելով են զբաղված։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ»
Ամենադիտված