Իսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հետ սահմանային բուֆերային գոտու լրացուցիչ տարածքները։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Կացը, գրել է ՏԱՍՍ-ը։
«Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ կետեր է գրավել Սիրիայի հետ բուֆերային գոտում»,- ասել է նա, հայտնել է Ynet պորտալը։
Կացը նաև նշել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին անհապաղ գործել Սիրիայում՝ «անվտանգության գոտի ստեղծելու ծանր ռազմավարական զենքերից և ահաբեկչական ենթակառուցվածքներից, որոնք կարող են սպառնալ Իսրայելին»: