Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,300 հայկական բեռնատար։ Սպուտնիկ Արմենիա-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4,600 բեռնատար տարբեր երկրներից։