Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության ժամանակահատվածում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատած Արգիշտի Մեխակյանը 6 տարի անց դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ։

Նոյեմբերի 26-ին ՔՊ-ի կողմից Արմավիրի մարզպետ առաջադրված Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը երեկ Կառավարության որոշմամբ ընտրվեց Արմավիրի մարզպետ։Մեխակյանը 2007 թվականից աշխատել է տարբեր գերատեսչություններում։ Սկզբում աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական եւ այդպես շարունակ։ Իսկ 2017-2018 թվականներին՝ հեղափոխության ժամանակ, եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի մենեջեր։ Հաղթական «թավշյա հեղափոխությունից» հետո Մեխակյանը միանգամից 2018 թվականի օգոստոսից միչեւ 2019 թվականի հունվար զբաղեցրեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեխակյանը եղել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ մինչ մարզպետ դառնալը եղել է Խոյ համայնքի համայնքապետ։

 

Արգիշտի Մեխակյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր ներկայացրել է որպես Խոյի համայնքապետ։ Հայտարարագրի համաձայն՝ Մեխակյանն ունի մեկ անհատական բնակելի տուն Վաղարշապատ համայնքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Հայտարարագրել է մեկ Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել են 100 հազար դրամով՝ 1 մլն դրամից դարձել են 900 հազար դրամ։

 

Արգիշտի Մեխակյանի՝ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 358 հազար դրամ, որից 6 մլն 43 հազարը աշխատանքի վարձատրություն է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից։

Եկամուտների 1 մլն 45 հազարը ապահովագրական փոխհատուցում է, իսկ մյուս մասը՝ 10 մլն դրամը, վարկեր են «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից եւ «Ակբա» բանկից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 627 հազար դրամ, որը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մեխակյանը անշարժ գույքի վերանորոգման համար կատարել է 9 մլն դրամ ծախս։

 

Արգիշտի Մեխակյանը «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ վարչության, նաեւ ՔՊ կուսակցության անդամ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար
Ամենադիտված