Բերման են ենթարկել Վարդան Այվազյանին
ԻՐԱՎՈՒՆՔԱրտաշատի համայնքապետարանում շարունակվում են ձերբակալությունները։ MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր իր տնից բերման են ենթարկել համայնքապետի խորհրդական Վարդան Այվազյանին։
Նշենք, որ մեր տեղեկություններով` ստուգումները կապված են ասֆալտապատման և տենդերների հետ։
Դեռ հուլիսի 30-ին էինք հայտնել, որ Արտաշատի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմաներով պայմանավորված ձերբակալություններ են տեղի ունեցել։
MediaHub-ի տեղեկությունը Հակակոռուպցիոն կոմիտեից խոստացան ճշտել։
Նարե Գնունի