Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձին Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ցուցակում ընդհանուր առմամբ կա 19 մարդ։
Նրանք, ըստ Ուկրաինայի իշխանությունների, պատասխանատու են «Վրաստանի շահերը վաճառելու համար», գրել են ԶԼՄ-ները։
Կոբախիձեն պատասխանել է Զելենսկիին: Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս որոշումը Ուկրաինայի «բարդ իրավիճակի արձագանքն է»։
«Ամենահետաքրքիրն այն է, որ Ուկրաինայի իշխանությունները նման որոշում կայացնելիս անկախ չեն»,- ասել է նա։