Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀրդեհի հետևանքով Լենինսկ-Կուզնեցկի քաղաքում, Կեմերովոյի մարզում, մահացել է երեք տարեկան երեխա։ Այս մասին դեկտեմբերի 5-ին տեղեկացրել է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հրդեհը տեղի է ունեցել մասնավոր բնակելի տան մեջ։ Հրդեհի հայտնաբերման պահին տանը երեք երեխաներ էին։ Երկու երեխաներ կարողացել են ինքնուրույն դուրս գալ, մինչ հրշեջները ժամանել են, իսկ մեկը չի կարողացել լքել այրվող տունը»,— ասված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։