Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Իրավապահները մտել են «Հանուն փոփոխության կոալիցիա», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների և «Դաիթով» կազմակերպության գրասենյակներ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Տեղի են ունեցել ձերբակալություններ։ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
Ձերբակալվածների թվում է վրացի ընդդիմադիր գործիչ Նիկա Գվարամիան։