Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան հանրությունը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանական նարատիվներ տարածելու ձգտումներին, այնքան գործող իշխանության պարագլուխն ավելի է լկտիանում։ Երեկ էլ խորհրդարանում Փաշինյանը նոր «հատակներ» է ծակել։ «Ղարաբաղն անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, Ղարաբաղն ի՞նչ ա բա».- հայտարարել է նա, Արցախի հարցը համեմատել հղիության հետ, հայտարարել, թե հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելն անիմաստ էր։

«9 ամիս անց պետք ա մի որևէ բան տեղի ունենա՝ պետք ա կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք ա չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող: Կա՛մ կեսարյան հատումով պետք ա ծնվի, կա՛մ բնական ճանապարհով պետք ա ծնվի, կա՛մ կենդանածին պետք ա լինի, կա՛մ մեռելածին պետք ա լինի, կա՛մ տղա պետք ա լինի, կա՛մ աղջիկ պետք ա լինի... Էն բանը, որ մենք էս հղիությունը պետք ա ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է», - ասել է նա։

Ավելին, շարունակում է ահաբեկել, թե դիմադրելու, հակառակը խոսելու դեպքում կարող են կորցնել պետականությունը, և այդ սպառնալիքներով շարունակում է պահպանել իշխանությունը։ Նաև հայտարարել է, թե ի հայտ եկած նոր խնդիրները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» բանաձևերը։

Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ազգ-նահատակ» ասելով, Փաշինյանն ասել է, թե անցած վեցուկես տարիների ընթացքում ինքն այն տպավորությունն է ստացել, որ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես ազգ նահատակ, որի շարունակությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջ քաշված «ազգ-բանակ» գաղափարախոսությունն է։ «Եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ-բանակ», անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, ուժեղ ումի՞ց՝ քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ փաստացի հաստատելով, որ հանուն իր շահերի պատրաստ է հրաժարվել ՀՀ բոլոր իրավունքներից։

Նունե Մանուկյան

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում
Ամենադիտված