Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել է, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Լիբանանի հարավից վերջին ամիսներին տեղահանված մարդիկ մեքենաներով սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Ըստ հրադադարի համաձայնագրի՝ պետք է վերջ դրվի հակամարտությանը, որն Իսրայելի և Լիբանանի սահմանին սկսվել էր 2023 թ. հոկտեմբերից՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հրադադարի հաստատումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձ էր հղել Սպիտակ տնից։

«Սա պետք է լինի հակամարտության մշտական դադարեցում։ Այն, ինչ մնացել է «Հեզբոլլահ»-ից և ահաբեկչական այլ կազմակերպություններից, այլևս չի սպառնա Իսրայելի անվտանգությանը», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը հայտնել է, որ Իսրայելն աստիճանաբար դուրս կբերի իր ուժերը 60 օրվա ընթացքում, իսկ Լիբանանի բանակն իր վերահսկողության տակ կառնի Իսրայելի հետ սահմանին գտնվող տարածքները՝ ապահովելու, որ «Հեզբոլլահ»-ը չվերակառուցի իր ենթակառուցվածքը։ Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում կտեղակայվի առնվազն 5000 զինվոր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական հարթակում գրել է, որ հրադադարն Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ ձեռնարկված մի քանի ամսվա ջանքերի արդյունքն էր՝ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Իսկ Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի պայմանների խախտման դեպքում Իսրայելը կրկին ուժով կպատասխանի։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԱԿ-ի խաղաղապահների հետ կմիանան մի մեխանիզմի, որը կաշխատի Լիբանանի բանակի հետ՝ թույլ չտալու հրադադարի հնարավոր խախտումները։ ԱՄՆ մարտական ուժերը Լիբանանում չեն տեղակայվի։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Բեյրութին և Լիբանանի այլ հատվածներին։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 18 զոհի մասին։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական օբյեկտների։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին շարունակել է հրթիռներ արձակել Իսրայելի վրա։ 115 բնակավայրերում տագնապի ազդանշաններ են հնչել։

25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ
Ամենադիտված