Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» խաղացող Լուկա Մոդրիչն աջակցել է ծանր վնասվածք ստացած երիտասարդ խորվաթ ֆուտբոլիստին։
Տղայի անունը Իվան Շպեցինա է, և նա գլխի վնասվածք է ստացել ակումբի կազմում իր վերջին խաղում, ինչի պատճառով էլ հայտնվել է հիվանդանոցում։
Մոդրիչը ֆուտբոլիստին ուղարկել է իր «Ոսկե գնդակը», որպեսզի մոտիվացնի տղային վերադառնալ ֆուտբոլ: Բացի այդ, Լուկան խաղացողին նվիրել է պրոֆեսիոնալ գնդակ և ինքնագրով մարզաշապիկ։