Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն
ԻՐԱՎՈՒՆՔՆոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել. լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել էին: