Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի խոշորագույն HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից։ Այդ մասին հայտնել են բանկից:
«Մենք որոշել ենք դադարեցնել վճարումների մշակումը դեպի Ռուսաստան կամ Բելառուս կամ հակառակ ուղղությամբ։ Ռուսաստանի կամ Բելառուսի մասնակցությամբ HSBC-ի միջոցով մշակված ցանկացած վճարում հնարավոր է հետաձգվի հետագա վերանայման համար և, մեր բացարձակ հայեցողությամբ, կարող է մերժվի և միջոցները վերադարձվեն»,- ասվում է HSBC-ի տարածած հաղորդագրության մեջ: