Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուժային կառույցներում մի շարք աղմկահարույց հրաժարականներից մեկ օր հետո Փաշինյանը հայտարարել է երկու նախարարների նշանակման մասին, գրում է dw.com-ը։ Երկրի ՆԳՆ-ն կղեկավարի Արփինե Սարգսյանը, ով նախկինում նույն գերատեսչության փոխնախարարն էր 2023 թվականի հունվարից և վերահսկում էր ոստիկանության բարեփոխումները, որոնք իրականացվում են արևմտյան կառույցների աջակցությամբ։ 30-ամյա Սարգսյանը, ով նաև 2022-2023 թվականներին արդարադատության փոխնախարարի և նույն գերատեսչության այլ կառույցներում աշխատելու փորձ ունի, կդառնա Հայաստանի պատմության մեջ ՆԳՆ-ն գլխավորող առաջին կինը։ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ 2024 թվականի հունվարից նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, իսկ մինչ այդ շուրջ վեց տարի աշխատել էր Արմավիր քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Աղմկահարույց հրաժարականները հաջորդել էին  կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի կողմից իրավապահների և դատական ​​իշխանությունների աշխատանքի վերաբերյալ սուր քննադատությանը։ Հրաժարականների ֆոնին փորձագետներն ուշադրություն են դարձրել մի մանրուքի վրա, այն է դրանից քիչ առաջ Փաշինյանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ սափրել էր մորուքը: Դա շատերը գնահատել են որպես խորհրդանշական ժեստ, նորի ազդանշան, քաղաքական փուլ, որը համընկել է կադրային լայնածավալ փոփոխությունների հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնները լքել են մի շարք առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների ղեկավարները, ՊԵԿ և Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահները։ Փոփոխություններն անդրադարձել են նաև խորհրդարանի վրա, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, կանխատեսում են հետագա փոփոխություններ իշխող կուսակցության խորհրդարանական կորպուսում, սակայն նման տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։

Մի շարք ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ երկրի ղեկավարության մեջ կադրային լայնածավալ փոփոխությունները համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր նախապատրաստություն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կտրականապես մերժում են այդ վարկածը։ Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ ղեկավարությունը չի նախատեսում արտահերթ ընտրություններ անցկացնել հիշեցնելով, որ վերջին արտահերթ ընտրությունները եղել են 2021 թվականին, իսկ հաջորդը կլինի նախատեսվածի համաձայն 2026 թվականին։

Մինչդեռ երկրում շարունակվում են ակտիվ քննարկումները ղեկավարության կադրային անսպասելի փոփոխությունների պատճառների մասին։ Փորձագետների ու քաղաքական գործիչների կարծիքով իշխանությունները ցանկանում են կտրուկ գործողություններով պատասխանել իրավապահ և դատական ​​համակարգերի արդյունավետությունից մարդկանց դժգոհությանը։ «Այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը և՛ ներքաղաքական կյանքում, որն է հրաժարականների շքերթ նախաձեռնելը, և՛ արտաքին քաղաքականության մեջ, որն է խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանին զիջումներ անելը, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրումը»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր  «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձանագրելով, որ ինքն ավելի շատ հակված է ՀՀ վարչապետի որոշումներում վերընտրական բաղադրիչի առկայության վարկածին։ Այդ առնչությամբ ընդդիմադիրը կադրային փոփոխություններն անվանում է «քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական ​​փորձ»։ Դա արվում է, նրա կարծիքով, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ «ցարը լավն է, բոյարներն են վատը»։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի ղեկավարության լայնածավալ կադրային փոփոխությունները կապում է ոչ թե ընտրությունների նախապատրաստության, այլ ներքաղաքական այլ պատճառների հետ։ Նրա կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է թուլացնել այն պաշտոնյաների դիրքերը, որոնք վերջին երեք տարիներին զգալի ազդեցություն են ձեռք բերել իշխանական համակարգում։ «Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Փաշինյանը փորձում է պաշտպանվել Հայաստանում 1997-1998 թվականների սցենարի կրկնությունից, այսինքն ուժայինների և ազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ «պալատական ​​հեղաշրջում»-ից, որը հնարավոր է լինի արտաքին ուժերի աջակցությամբ»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է փորձագետը։

Միքայելյանը մատնանշել է, որ հրաժարականներն ազդել են անվտանգության առանցքային գերատեսչությունների այն ղեկավարների վրա, որոնց միջոցով վարչապետն իրականացնում էր իր իշխանությունը։ Իսկ հրաժարականների կատալիզատորը, ըստ քաղաքագետի, վերջերս Քննչական կոմիտեի ղեկավարի և խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորների միջև ծագած հակամարտությունն էր։ Փորձագետն ընդգծել է, որ ընտրությունների նախապատրաստման վարկածն անհիմն է, քանի որ աշխատանքից ազատվածների մեջ կան չեզոք գործիչներ, իսկ օդիոզ պաշտոնյաները պահպանել են իրենց պաշտոնները։ Նրա գնահատմամբ Փաշինյանը մտադիր է ազատված պաշտոններում նշանակել այնպիսի ավելի թույլ ղեկավարների, ովքեր հետագայում ունակ չեն լինի մարտահրավեր նետել իրեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա
Ամենադիտված