Փաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևան քաղաքում տրանսպորտային համակարգի բարեփոխման դեմ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Մայր Հայաստանի» և Հայկ Մարությանի նախաձեռնածը, հետաքրքիր ընթացք ունի։ Ուշագրավ է, որ ընդդիմությունն է ընդդիմանում, պրոֆեսիոնալ հաշվարկներով ապացուցում, որ ուղեվարձը չբարձրացնելու իրական ռեսուրս կա, փաստարկում, որ լուրջ գումարներ են փոշիացվում։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ից ու նույնիսկ անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգ կա աջակցել ստորագրահավաքների լուսաբանմանը։ Փաստացի, Փաշինյանն ինքն է աշխատում Ավինյանի կլանի դեմ, փորձելով թուլացնել քաղաքապետի դիրքերը։ Ըստ էության, Փաշինյանի և ընդդիմության շահերը համընկել են, և մեդիա-աջակցությունը հենց այս դիրքերից է կատարվում։
Այն ռեսուրսները, որոնք գտնվում են ՔՊ-ի վերահսկողության տակ, հնարավորինս լոյալ են իրականացնում լուսաբանումը, քննադատում տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը։
Հեղինե Սարգսյան