Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների նվաճած «Ոսկե գնդակների» քանակի մասին:
«Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը, այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, ուստի տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք, բայց այդ ժամանակ երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Հիշեցնենք, որ Ռոդրին «Ոսկե գնդակը» ստացել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երեք խաղ է անցկացրել, իսկ հետո ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: