Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ կտրուկ ջերմացում է նկատվում Անկարայի և Բաքվի նկատմամբ, անհավանական ջանքեր են գործադրվում անհապաղ խաղաղության համաձայնագիր կնքելու և բոլոր հաղորդակցությունները ապաշրջափակելու համար, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ լուրջ բեկում չկա, գրում է politnavigator.net-ը: Եվ դա չնայած նրան, որ Արևմուտքը շարունակում է պնդել արագացնել գործընթացը հուսալով, որ Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը շուտափույթ կվերանա։

Նիկոլ Փաշինյանի պատեհապաշտության վառ օրինակն է այն, երբ նա կատարելով անգլո-սաքսոնների պատվերը, փորձում էր համոզել Իլհամ Ալիևին արագացնել խաղաղության պայմանագրի կնքման ընթացակարգը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ տեղի ունեցան մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ: Հիմա արդեն ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կոնսենսուս է ձեռք բերվել հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման շուրջ, որն է Սյունիքի մարզով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որպեսզի Բաքվին հնարավորություն ընձեռվի անմիջական ելք ունենալ դեպի Նախիջևան, իսկ հետագայում Անկարա։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նույնիսկ չի թաքցնում, որ այդ թեմային վերադառնալը պայմանավորված է Արևմուտքի Իրանի տարածքով շրջանցիկ երթուղի լինելու  դժկամությամբ։ Իսկ այս կերպ թուրքական սահմանի բացման և Հայաստանով փոխադարձ առևտրատրանսպորտային ուղիների զարգացման հարցերը անհավանական արագ են լուծվում։ Եվ այդ հանգամանքը հաստատել է անձամբ Հայաստանի վարչապետը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների արդյունքները։ «Հաջորդ կարևորը, որ տեղի ունեցավ Կազանում, այն է, որ մենք կարող ենք փոխընդունելի լուծում ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։ Այդ առաջարկը մենք գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին»,- ընդգծել է Փաշինյանը։

Սակայն նման ցուցադրական «ջերմացման» գլխավոր խնդիրը Մոսկվային որպես տարածաշրջանի գլխավոր արբիտրի  խաղաղապահ գործընթացից բացառելու ցանկությունն է։ Ի վերջո, խաղաղության համաձայնագրի արագ կնքումը հանգեցնում է նրան, որ Բաքուն և Երևանը իբր բոլոր հարցերը լուծում են միայն միմյանց հետ առանց որևէ միջնորդի, նաև առանց 3+3 ձևաչափի և Ռուսաստանի։

Մասնավորապես, այդ եզրակացությանն է եկել «Հայաստանի հակաֆաշիստական ճակատ» ասոցիացիայի համակարգող Հայկ Այվազյանը, ով կարծում է, որ խաղաղության պայմանագրի հապճեպ ընդունումն առանց կողմերի միջև հիմնարար տարաձայնությունների և խնդիրների լուծման, ընդհակառակը,  ժամային ռումբ է և ներկա պայմաններում ձեռնտու է միայն Արևմուտքին։ «Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի շտապեցնում Հայաստանին և Ադրբեջանին արագ խաղաղության պայմանագիր կնքել։ Բացի այդ, օրերս Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց օտարերկրյա պետությունների դեսպանների հետ, որտեղ նրանք հանձնեցին իրենց հավատարմագրերը, և այնտեղ ՌԴ նախագահն իր ելույթում անդրադարձավ նաև Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրին, սակայն դա կապեց եռակողմ պայմանավորվածությունների հետ։ Այսինքն նախ անհրաժեշտ է լուծել բոլոր կոնֆլիկտային հարցերը, հետո միայն լուծել խաղաղության պայմանագրի հարցը։ Իսկ Արևմուտքն այլ բան է ուզում, ուզում է արագ խաղաղության պայմանագիր կնքել առանց խնդրահարույց հարցերի լուծման։ Նրանք ցանկանում են դա անել, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեն Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ համաձայնագրերից։ Այսինքն եթե հիմա խաղաղության պայմանագիր է կնքվում, ապա էլ ի՞նչ եռակողմ  հայտարարության մասին կարող է խոսք լինել։ Միևնույն ժամանակ, Մոսկվան կորցնում է իր արբիտրի դերը։ Դրա համար էլ Արևմուտքն այդքան շտապեցնում է Հայաստանին ու Ադրբեջանին։ Ռուսաստանն իր հերթին փորձում է լուծել եռակողմ պայմանավորվածությունների հարցերը, նոր միայն կնքել հաշտության պայմանագիր»,- ասել է Հայկ Այվազյանը։


Իր հերթին, հայտնի հասարակական գործիչ և անասնաբուժության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ Բաքվին պետք է Երևանից ստանալ բոլոր այն հնարավոր զիջումները, որոնք նա կարող է կորզել այս իշխող վերնախավից։ Ուստի Ադրբեջանին պետք է ոչ թե հավասարազոր պայմանագիր, այլ լիակատար կապիտուլյացիա բոլոր հնարավոր դիրքերի զիջումով, և դա հարյուր տարվա վաղեմության պատմական իրադարձությունները կրկնելու ոգով, երբ այն ժամանակվա ազգայնական իշխանությունները, Աթաթուրքի հետ պատերազմում պարտությունից հետո, պարզապես հանձնեցին Հայաստանն ու նրա տարածքները։

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Փաշինյանի ջերմ հարաբերություններում իրականում ոչ մի նոր բան չկա: Նա պարզապես փորձում է պահպանել իշխանությունը և այդ փորձերում ձեռնարկում է ցանկացած հակահայկական, հակապետական գործողություն։ Եվ նրա վերջին գործողությունը ևս այդ շոուների շարքից է: Բառացիորեն նրա հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարություն արեց, որ խաղաղություն չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ընդունել Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանները։ Այսինքն խոսքը չորս կետի մասին է։ Սակայն դրանցից միայն երեքն է բարձրաձայնվել: Դրանք Սահմանադրության փոփոխություններ են, որոնք պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանի կողմից «իրավական և դիվանագիտական պատերազմի» բացառումը և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայությունը։ Եվ չորրորդ կետի մասին, nրը չի հրապարակվել: Մեր տվյալներով, դա Հայաստանի ամբողջական զինաթափումն է։ Դա նույն պատմությունն է, ինչ 100 տարի առաջ, երբ Թուրքիայի հետ պատերազմից հետո դաշնակցական կառավարությունը խոստացավ ցրել բանակը, երկրում ունենալ ոչ ավելի, քան 1400 զինված ոստիկան, և ոչ ավելի, քան չորս հրանոթ: Այդ պայմանագրով Հայաստանից մնացել էր ինը հազար քառակուսի կիլոմետր։ Եվ փաստորեն, հիմա սա նախկին ծրագրի իրականացումն է։ Իսկ այն, ինչ հիմա անում է այս խունտան, որը յուրացրել է իշխանությունը, ըստ էության այն քաղաքականության շարունակությունն է, որն այն ժամանակ իրականացնում էր դաշնակցական իշխանությունը»,- նկատել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» իրականում նշանակում է ռազմավարական Սյունիքի մարզը Բաքվի և Անկարայի վերահսկողության տակ հանձնել, ինչը էապես վերացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և սպառնալիք է ստեղծում Իրանի համար։ Բայց Ադրբեջանը հիմա շահագրգռված չէ հենց նման համաձայնագրի ի հայտ գալով, քանի որ  հնարավորություն ունի ճնշում գործադրել Հայաստանի վրա ինչքան ուզում է, և քայլ առ քայլ ստանալ իրեն անհրաժեշտ ամեն ինչը։ Եվ Բաքվի կողմից  սառեցման առաջին նշաններն արդեն կան, դրանք արտահայտվում են ադրբեջանցի դիվանագետների կոպիտ գործողություններով։ Այնպիսի զգացողություն է, որ Ադրբեջանը շահագրգռված է խաթարել նույնիսկ հարաբերությունների կարգավորումը։ 

Բուն Հայաստանում զանգվածները չեն ընդունում խաղաղության նման անբարենպաստ համաձայնագիրը, որը հնարավոր արտահերթ ընտրությունների համատեքստում կարող է ճակատագրական գործոն դառնալ իշխող կուսակցության համար։ «Բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է նման համաձայնագրին։ Այսինքն իշխանությունը յուրացրած խունտայի այս դավաճանական պարտվողական դիրքորոշումը չի ողջունվում բնակչության մեծամասնության կողմից, իսկ սատարողները նրա հետ փոխկապակցված անձինք են։ Ամեն երկրում կան տականքներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել իրենց աշխատավարձի համար, միայն թե գրպանում հաց ու կարագ ունենան։ Եվ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում որևէ խաղաղության համաձայնագիր հնարավոր կլինի, քանի դեռ Արցախը օկուպացված է և քանի դեռ մեր երկրի տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ավազակախմբերը»,- եզրափակել է Գրիգորյանը։

Եվ իսկապես, վերջին օրերին Բաքվի և Երևանի միջև նոր բանավոր վեճեր են սկսվել, ինչը վկայում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի սկզբնական պլանի ձախողման մասին։ Օրինակ, ադրբեջանական կողմը մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը ՄԱԿ-ի կլիմայական միջազգային համաժողովը COP24-ը միտումնավոր անտեսելու և սաբոտաժի մեջ։

Փաշինյանն իր հերթին պարտքի տակ չի մնացել և հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չի համաձայնվի փոփոխել երկրի Սահմանադրությունը։ Նրա խոսքով, Ադրբեջանի Սահմանադրությունն է Հայաստանից տարածքային պահանջներ պարունակում։ Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Երևանը խաղաղություն կնքելու համար չի պահանջում Բաքվից փոխել իր հիմնական օրենքը։

Հասկանալի է, որ նման արձագանքը կապված է հայ հասարակության բացասական տրամադրությունների հետ, և Փաշինյանի համար անհրաժեշտ է այդ հարվածը մեղմել ցուցադրական «հայրենասիրությամբ» նաև ակնկալելով հնարավոր արտաքին աջակցություն ապագա ընտրություններում։ Ուստի ձևավորվող դադարը կողմերը կօգտագործեն վերախմբավորվելու և նոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշելու համար, ինչը կհետաձգի ռուսական ռազմակայանի լուծարման և Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելու գործընթացը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
Ամենադիտված