Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տղամարդկանց համաշխարհային օր, Սան հանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևույթաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1843– ծնվել է անվանի երգիծաբան-գրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:

1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:

1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք   Մաղաքիա Օրմանյանը:

1944 –ծնվել է  քանդակագործ Թադևոս Գևորգյանը:

1961- ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը:

1977-վախճանվել է  դերասանուհի Նինա Հովսեփյանը:

1986 —ԽՍՀՄ-ում ընդունվել է Անհատական աշխատանքային  գործունեության մասին օրենքը:

1988- Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը:

2001- Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:

2001-վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:

-վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:

2002- վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:

2007-Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2009-փլուզվել է Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:

2010- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ՝  հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը:

2013-Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:

2020- Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնն ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։

-վախճանվել է  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1190 —հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:

1493 —Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլոմբոսը հայտնագործել է Պուերտո-Ռիկո կղզին:

1665– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։

1703 - Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:

1711– ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։

1770 –ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:

1824 —տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4.14 մետրով:

1828– վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, 9 սիմֆոնիա։

1875 –ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը:

1888 – ծնվել է  կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն  Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1891 — գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:

1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին:

1933– ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:

1942– Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերն անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։

1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:

1952- ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:

1969– բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։

1975– Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում Ջեք Նիկոլսոն)։

1978 —Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած  «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել:

1998– ԱՄՆ-ի կոնգրեսում Մոնիկա Լևինկսու հետ ունեցած կապի հետ պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։

1998 - Վինսենթ Վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:

2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար մ³ նավթ:

2004 — «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:

2012- վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված