Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, Mercedes-ը և MAZ մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով երթևեկությունը դարձել է մասամբ անանցանելի, ինչպես նաև մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել են ու ստեղծել խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվել է։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։