Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ն վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։

Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։

1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչեւ 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/:

2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։

3. Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։

4. ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն,որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/:

5. 2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդեւն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։

6. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։

7. Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք եւ սպառազինություն։

8. Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։

9. ՀՀ Աժ -ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի եւ սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն դոլարի չափով/:

10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։

Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիեւին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։

Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արեւմուտքի կամ Թուրքիայի հետ։

Թե բա ՝ ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։

Ինչու՞ դա նորություն էր։

Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար անվճար զենք։

Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։

1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։

2. Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։

3. Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում եւ ոչ էլ նստավայրում։

4. Ձեռք բերեցիք ինքնաթիռներ առանց հրթիռների։

5. 2020-ի հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։

6. ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչեւ Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։

7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք,որ «փող ունեք,բայց զենք վաճառող չկա»։

8. Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։

9. Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։

10. Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։

11. Նիկոլի հեռացավ ռուսական հարթակից ու արեւմտյան հարթակում՝ Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։

Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։

ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին
Ամենադիտված