26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր, 14 նոյեմբերի, Բաշկիրիայում տեղի ունեցած ահավոր ավտովթարից հետո մայր և մեկ տարեկան երեխա զոհվել են։ Բժիշկները չկարողացան փրկել։ Միջադեպը տեղի է ունեցել Բակալինի շրջանում մոտ 11:00։ Առաջին նախնական տեղեկությունների համաձայն՝ 26-ամյա աղջիկը «Լադա-Գրանտա»-ով շարժվում էր Բակալ գյուղից դեպի Տույմազա։ Նրա մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և դեմ-դեմ առնչվել Kia Sportage-ին։ Պատահարից հետո երկու մեքենաները ցատկել են տարբեր կողմեր։
Ավտովթարի հետևանքով 26-ամյա աղջիկը և նրա մեկ տարեկան երեխան տեղում մահացել են։ Երկրորդ մեքենայում 35-ամյա վարորդն ու նրա 64-ամյա ուղևորն ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։