Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ Ադրբեջանն օրուգիշեր պատրաստվում էր COP29 համաժողովի հյուրընկալմանը։ Ընդ որում, Ադրբեջանում կլիմայական այս խոշոր միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի համաձայնության պարագայում, երբ ՀՀ իշխանությունների հետ կայացավ գործարք, ու հայկական կողմը համաձայնեց մի քանի գերի վերադարձնելու դիմաց հանել իր թեկնածությունը։ Բաքուն խնդիր էր դրել իր առաջ ապահովել նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ու ցույց տալ, թե իրենք հավատարիմ են խաղաղությանը, ու խաղաղության հաստատման գործընթացը շարունակական է, ու սա այն պարագայում, երբ այդ երկրում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում։
 
Բայց քանի որ նույնիսկ համաժողովի մեկնարկից չորս օր անց էլ Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չի գրանցվել, Բաքուն անցել է նոր սպառնալիքների։ Անգամ ադրբեջանական հեռուստաալիքով կոնկրետ սպառնալիք է հնչում, թե եթե Հայաստանը չմասնակցի համաժողովին, կդադարի գոյություն ունենալ։ Ալիևն էլ իր հերթին է շարունակում սպառնալիքները, թե իբր Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» է իր տարածքները, և այդպես շարունակ։ Այնպիսի տպավորություն է, որ COP29-ը վերածվել է Հայաստանի ուղղությամբ հոխորտալու հարթակի։ Չնայած հանցագործ երկրից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ: Ի սկզբանե Ադրբեջանն ակնկալում էր, թե մեծ ներկայացուցչություն պետք է ապահովեր համաժողովի մասնակցության առումով, տասնյակ կարևոր պետությունների ղեկավարներ պետք է շտապեին այս օրերին ժամանել Բաքու, բայց իրականում հնարավոր չեղավ մեծ մակարդակի ներկայացուցչություն ապահովել։ Բաքու չժամանեցին այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան և այլն։
 
Բազմաթիվ երկրների պաշտոնյաներ ու խոշոր ընկերությունների, բիզնեսի և հասարակական հատվածի ներկայացուցիչներ ուղղակի խուսափել են Բաքու այցելությունից տարբեր պատճառաբանություններով՝ այն համարելով որպես ժամանակի անիմաստ կորուստ։ Այսինքն, Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում իր հեղինակությունը նոր աստիճանի բարձրացնելու ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Դրա հետ միասին՝ համաժողովն առիթ է դառնում, որ միջազգային լրատվամիջոցները և տարբեր կազմակերպություններ բարձրացնեն Ադրբեջանի՝ ավտորիտար ու բռնատիրական վարչակարգ ունենալու հանգամանքը, մի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ընդհանրապես տեղ չունեն։ Մյուս կողմից էլ՝ նշվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հանցագործությունների փաստը։
 
Իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են Արցախի անմարդկային շրջափակման, ապա արցախահայերի բռնագաղթի մասին։ Ու միջազգային տարբեր շրջանակների կողմից օրակարգ է բերվում նաև արցախահայերի վերադարձի թեման։ Այս ֆոնին ընդգծվում է այն հանգամանքը, որ Բաքվում տեղի ունենալիք կլիմայական համաժողովը նմանվում է ընդամենը երեսպաշտության, քանի որ այդ երկիրն իր եկամուտները ստանում է միայն նավթի ու գազի արտահանումից, որի արդյունքում ներդրում է ունենում մթնոլորտի աղտոտման ու գլոբալ տաքացման պրոցեսում։ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98 %-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից: Վերջերս էլ լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն դեպքը, երբ կլիմայական համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները: Փաստացի Բաքուն կլիմայական ամենախոշոր միջոցառումն օգտագործում է շրջակա միջավայրն աղտոտող իր ածխաջրածնային ռեսուրսների վաճառքն ավելացնելու նպատակով։
 
Վերջին տարիների իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանի քայլերը ընդհանուր առմամբ միտված են կլիմայական բացասական փոփոխություններին, քանի որ այդ երկիրը մտադիր է ավելացնել իր էներգակիրների՝ մասնավորապես գազի մատակարարումը դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։ Լիովին անտրամաբանական է, թե այս պարագայում COP29-ի անցկացումն Ադրբեջանում ինչ կլիմայական հարց է ընդունակ լուծելու։ Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով։ Անգամ կլիմայական հարցերով ակտիվիստներն են այս խնդիրները բարձրացնում, ու պատահական չէ, որ Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Օրինակ՝ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում էր Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի, որը հյուրընկալել է ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովը:
 
Ի դեպ, նա երեկ ժամանել է Երևան: Ու եթե համեմատելու լինենք անցած տարի Դուբայում տեղի ունեցած COP28-ի հետ, որի ժամանակ շատ բարձր մակարդակի ներկայացուցչություն էր ապահովվել, ապա Բաքվի համաժողովը կարելի է համարել ստվերված մի միջոցառում, որի նպատակը նույնիսկ պարզ չէ, երբ իրապես կլիմայական հարցերին անդրադառնալու փոխարեն այդ երկրի ուշք ու միտքը կա՛մ նավթային ու սպառազինությունների ձեռքբերման գործարքներն են, կա՛մ էլ Հայաստանին սպառնալը։ Բայց պետք է ընդունել, որ մի հարցում Ադրբեջանը հաջողել է։ Ավտորիտար, բռնապետական ու հանցագործ լինելով հանդերձ՝ այդ երկիրը կարողացել է հասնել նրան, որ համաժողովը տեղի ունենա հենց Բաքվում։ Թերևս այստեղ իր դերն է ունեցել նաև «խավիարային դիվանագիտությունը»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ
Ամենադիտված