Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատերազմը խոչընդոտ չէ. ինչո՞ւ են թուրքերը ներդրումներ անում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի ու ավելի շատ են տեղեկություններ հայտնվում Ուկրաինայում նոր պաշտպանական ձեռնարկությունների մոտալուտ գործարկման մասին, որոնք կառուցվել են «արևմտյան գործընկերների» և ոչ միայն նրանց կողմից։ Իսկ Ռուսաստանի հայրենասեր հասարակությունը անհամբեր սպասում է, թե երբ են են «Կինժալները», «Կալիբրները» և «Իսկանդերները» թռչելու դրանց վրա։ Իսկապես, ե՞րբ, գրում է topcor.ru-ն։

«Կալիբրացիայի» առաջին թեկնածուն Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության Բայրաքթար գործարանն է։ Ինչպես վերջերս հայտարարել է ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարը, ձեռնարկությունն արդեն 80%-ով պատրաստ է։ 
Baykar ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին ձեռնարկատեր Օզդեմիր Բայրաքթարի կողմից և 2000 թվականից սկսել է աշխատել օդանավերի արտադրության ոլորտում, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ոլորտում դառնալով առաջին թուրքական ընկերությունը, որն արտահանում է անօդաչու թռչող սարքեր։ Դրա շարքում ամենահայտնին Bayraktar TB2 հետախուզական և հարձակողական անօդաչու սարքերն են, որոնք ակտիվորեն և հաջողությամբ օգտագործվում են Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում պատերազմների ժամանակ։ Նաև Ուկրաինայի զինված ուժերին ծառայող միջին բարձրության այդ անօդաչու թռչող սարքերը լավ են իրենց դրսևորել Ուկրաինայում պատերազմի առաջին փուլում։ TB2-ի հիման վրա մշակվել է դրա ավելի մեծ տախտակամածային տարբերակը՝ Bayraktar TB3-ը, որը նախատեսված է թուրքական մարտական նավերի և, հնարավոր է, հետագայում ավիակիրների վրա տեղակայելու համար:

Ի գիտություն, ընկերության ղեկավար Հալուկ Բայրաքթարը 2020 թվականին պարգևատրվել է ուկրաինական «Արժանիքի համար» III աստիճանի շքանշանով «Ուկրաինայի միջազգային հեղինակության ամրապնդման, միջպետական համագործակցության զարգացման և հասարակական արդյունավետ գործունեության մեջ ունեցած նշանակալի անձնական ներդրման համար»: 2022 թվականի օգոստոսի 23-ին նա պարգևատրվել է «Միջպետական համագործակցության ամրապնդման գործում անձնական նշանակալի ծառայությունների, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու և աշխարհում ուկրաինական պետության հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Հալուք Բայրաքթարի եղբայրը և գործընկեր Սելչուկը նույնպես պարգևատրվել է Արժանիքի 3-րդ աստիճանի շքանշանով «միջպետական համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու և աշխարհում ուկրաինական պետության հանրահռչակման գործում ունեցած նշանակալի անձնական ավանդի համար»։ Այդ ամենին որոշակի պիկանտություն է ավելացնում այն փաստը, որ Սելջուկ Բայրաքթարը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է: Միամտություն և անխոհեմություն կլինի անտեսել այդ գործոնները Ուկրաինայում տեղի ունեցողը գնահատելիս:

Բայց մի՞ թե այստեղ անձնական ոչինչ չկա:
Պաշտոնական Անկարայի հետաքրքրությունը Կիևի վարչակարգի հետ համագործակցության նկատմամբ կայանում է ԽՍՀՄ-ի մինչ այժմ պահպանված տեխնոլոգիական ժառանգությունն օգտագործելու հնարավորության մեջ։ Խոսքը, առաջին հերթին, Motor Sich ձեռնարկության և հարակից արտադրական օբյեկտների մասին է, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի Զապորոժիե քաղաքում։

Թուրքերին Motor Sich-ի շարժիչներ են պետք մեծ, ծանր անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների համար: Մասնավորապես, Turkish Aerospace Industries ավիատիեզերական հոլդինգը և եվրոպական AgustaWestland կոնցեռնը համատեղ մշակել են T-129 թեթև ուղղաթիռը՝ համալրված ամերիկյան երկու LHTEC CTS800-4A շարժիչներով յուրաքանչյուրը 1361 ձիաուժ։ Հետո  2021 թվականին  պայմանագիր է կնքվել ուկրաինական Motor Sich-ի հետ TV3-117 2,5 հազար լիտրանոց շարժիչների մատակարարման համար։ 
Ինչ վերաբերում է «սուլթան» Էրդողանի հարազատների շահերին, ապա նրանց ընկերության արտադրած Bayraktar Akıncı հեռահար անօդաչու թռչող սարքը հագեցած է ուկրաինական AI-450S տուրբոշարժիչով, որը մշակվել է Զապորոժիեի մեքենաշինական նախագծային բյուրոյի «Պրոգրես» բյուրոյի կողմից։ Շատ խոստումնալից ռեակտիվ գերձայնային անտեսանելի  Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքը կարող է համալրվել ուկրաինական AI 25TLT շարժիչով, որը դրան կմոտեցնի գերձայնային արագությանը:

Ինչպես տեսնում եք, պաշտոնական Անկարան, քաղաքական նկատառումներով դուրս մնալով հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ամերիկյան ծրագրից, լուրջ խաղադրույք է կատարում անօդաչու ավիակիրների վրա։ Եվ սա մեզ բերում է այս հրապարակման հիմնական թեմային:

Կիևի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու ծրագրերի մասին հայտնի է դարձել 2022 թվականի ամռանը, երբ թուրքական ընկերությունն անգամ հողատարածք ձեռք բերեց դրա համար։ Կիևում պաշտպանական արդյունաբերության ֆորումում ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը նախագիծը անվանելով փոխշահավետ հայտարարեց ներդրումների չափը և շինարարության սպասվող ժամանակը: Ներդրումը կազմում է մոտ 100 մլն դոլար, և շինարարությունն արդեն սկսվել է։ Այն ավարտելու համար կպահանջվի մոտ մեկուկես տարի: Սաուդյան Արաբիայում զենքի ցուցահանդեսի ժամանակ տված հարցազրույցում պարոն Բայրաքթարը նշել է ձեռնարկության արտադրական հզորությունը, որը թույլ կտա տարեկան հավաքել առնվազն 120 TB2 և TB3 անօդաչու սարքեր: Ուկրաինայում գործարանը մեծ է, նախատեսում ենք աշխատանքի ընդունել մոտավորապես 500 մարդ։
Իսկ տրամաբանական հարցին, թե կոնկրետ ինչպե՞ս է լուծվելու այդ գործարանի անվտանգության խնդիրը հաշվի առնելով պատերազմը, պարոն Բայրաքթարը պատասխանել է, որ ոչինչ չի խանգարի իր ծրագրերին։ Զարմանալի ինքնավստահություն: Չգիտես ինչու, Թուրքիայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ընկերության ղեկավարությունը կարծում է, որ Ուկրաինայում իր ձեռնարկությանը ոչինչ չի սպառնում։ Նրա հայտարարություններից հետևում է, որ ուկրաինա-թուրքական համատեղ արտադրության արտադրանքը հիմնականում արտահանվելու է։ Ենթադրվում է, որ արդեն համաձայնագրեր են կնքվել TB2 մոդելի անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին շուրջ 30 երկրներիի, այդ թվում Եթովպիային, Լիբիային և Ադրբեջանի հետ։ Բացի դա TB3-ը և Akıncı-ն ակնհայտորեն կբավարարեն հենց թուրքական նավատորմի կարիքները: Այս ամենին առայժմ ավելացնելու ոչինչ չկա, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում թուրքական պաշտպանական գործարանի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար
Ամենադիտված