Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ գործով են դատարան կանչում Նիկոլ Փաշինյանի թիկնապահին. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։ Իսկ ինչ քրեական գործով են նրան դատարան կանչում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Երեւան քաղաքի դատարանում է, եւ այն քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հիմքով, Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։ Եվ ահա, գործով վկաներից մեկը Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանն է, որին էլ կանչել են դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինՈւրբանիզմի համաշխարհային օր․ պատմության այս օրը (Նոյեմբերի 8)ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառովՕձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահասԻրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. ԹրամփՎերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. ԱրաղչիՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանԱրարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումՈ՛չ գոլերը, ո՛չ էլ տիտղոսները․ Ռիո Ֆերդինանդը նշել է Ռոնալդուի կարիերայի ամենամեծ նվաճումըԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրանՃապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԳերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. ՊիստորիուսՎարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումներըԲարսելոնան պատրաստ է բաժանվել երկու առաջատարներից՝ պաշտպանությունը փրկելու համարՄեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակըՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումՄոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյնտեղ, որտեղ ուկրաինացիները խաբվեցին, հայերը գործ չունեն. Բայց սա միայն տեսականորեն, գործնականում ամեն ինչ այլ էՍպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի՝ 3-5 աստիճանովԹեհրանը հանել է հրթիռների հեռահարության վրա դրված սահմանափակումներըՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինԿարապետյան. 102-րդ ռազմաբազային հասցված հարվածը կլինի հարված Ռուսաստանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Փաշինյանի խուճապն է պատռճառ համարում կուսակցության առաջնորդների ճնշումների համարԳազի ներմուծումը Հայաստան. Կկատարվի՞ դիվերսիֆիկացման երազանքըՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Սա պատերազմ չէ․ չի կարող պшտերազմ լինել, երբ 5 ամիս ոչ ոք չի տուժում․ Թրամփը՝ Իրանի մասինԵրևանում 57-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes EQS»-ով բшխվել է 3 «Kia»-ների, «LiXiang»-ի, ապա՝ շինհրապարակում կայանված տեխնիկային․ կան վիրшվորներԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համարՌուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ուզում են համաձայնության գալ․ ԹրամփԵրեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»Ես լսել եմ Դեմոկրատական կուսակցությունից, որ նրանք մեր կողքին են․ ԶելենսկիԱնսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը. պատմության այս օրը (Նոյեմբերի 7)Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Ամենադիտված