Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռադիկը փոքր տարիքում աշխույժ երեխա էր, հետաքրքիր բնավորություն ուներ, կարծես «խոսքը գրպանում դրված» լիներ: Անկեղծ էր, մաքուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Ռադիկի մայրիկը: Նշում է՝ տարիքի հետ որդու բնավորությունն էլ փոխվեց, դարձավ ավելի հանգիստ և լուրջ: «Շատ լավ էր սովորում: Կենսաբանությունն ու քիմիան իր սիրելի առարկաներն էին: Բժիշկ էր ուզում դառնալ: Դպրոցից հետո ընդունվեց Մարտունու բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժին: Ուզում էր ատամնաբույժ դառնալ: Բայց այդքանով կանգ չէր առնելու: Իր մեծագույն երազանքներից մեկը դիմածնոտային վիրաբույժ դառնալն էր»:

Ռադիկը քոլեջն ավարտել է, երազանքների իրականացումը հետաձգել երկու տարով: Պետք է ծառայեր հայկական բանակում: Մայրիկն ասում է՝ որդին միշտ ցանկացել է Արցախում ծառայել: «Երբ իրեն հարցնում էի՝ ինչու հենց այնտեղ, ասում էր՝ տղեն պետք է Ղարաբաղում ծառայի: Եվ ուզում էր բանակում ֆելդշեր լինել: Ծառայության ընթացքում իրեն առաջարկել էին լինել հրամանատարի օգնական, բայց նա չէր ցանկացել, սերժանտական կուրսերի էին ցանկացել ուղարկել, բայց կրկին մերժել էր, իր միակ նպատակը ֆելդշեր լինելն էր: Պատերազմից հետո քննություն էր հանձնել, պետք է գար Հայաստան դասընթացների, որոնք ավարտելուց և իր ծառայության վայր վերադառնալուց հետո լինելու էր դիրքի ֆելդշերը»: Տիկին Կարինեն նշում է՝ որդին շատ էր սիրում կարդալ, երաժշտություն լսել, եղբորն էլ մշտապես ուղղորդում էր, որ շատ կարդա և նաև սպորտով զբաղվի:

2020 թ.-ի հուլիսի 1-ին Ռադիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ասկերան: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Մարտունի 3»: «Սիրով է մեկնել ծառայության, ոգևորված էր: Երբեք չի տրտնջացել որևէ բանից: Վեճերի ժամանակ եղել է բոլորին հաշտեցնողը»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Ռադիկի հետ ընտանիքն ամենօրյա կապ է ունեցել, մայրիկն ասում է՝ միայն երեք օր որդին չի զանգել, հետո պարզվել է, որ այդ ժամանակ պատսպարվել է գետնի տակ գտնվող ինչ-որ խողովակի մեջ, մինչև զորքը հասել է իրեն, դուրս է եկել: «Պատերազմն սկսվելու օրը չզանգեց: Իր հետ խոսել ենք սեպտեմբերի 28-ի երեկոյան, ասաց՝ մեզ մոտ հանգիստ է, ամեն ինչ լավ է: Ու ոչ մի օր չտրտնջաց, ցույց չտվեց, որ վատ վիճակում է»: Ասկերան, Կարմիր շուկա, «Մարտունի 3», Հադրութ: Պատերազմի օրերին Ռադիկը թեժ կետերում է եղել: «Ընկերն է պատմել, որ երբ պատերազմի սկսվելու օրը առավոտյան պետք է գնային լվացվելու, իսկ հետո՝ ճաշելու, թշնամու առաջին արկն ընկել է իրենց զորամասի տարածքում: Թաքստոցում սպասել են մինչև իրավիճակը հանդարտվի, դուրս են եկել, զենքերը ստացել ու մեքենաներով բարձրացել դիրքեր: Միսակը՝ Ռադիկիս ընկերն է պատմում՝ խոսել են այն մասին, որ պատերազմ էլ տեսան: Ռադիկս էլ արձագանքել է՝ իրար հետ դեռ համալսարան էլ կընդունվենք, տուն կկառուցենք, կաշխատենք:

Հասել են սահման, տարբեր ուղղություններով պետք է գնային, այդ ժամանակ ընկերը հանում է կոտրված ժամացույցն ու տալիս Ռադիկին, որ եթե հանկարծ իր հետ բան պատահի, նա այն փոխանցի իր ծնողներին: Ռադիկը չի վերցնում ժամացույցը և ասում է՝ մեզ հետ ոչինչ էլ չի պատահի, ներքևում՝ վաշտում կհանդիպենք, ողջ ու առողջ»: Տիկին Կարինեն նշում է՝ 44-օրյա պատերազմում իր որդին հաղթել է թշնամուն: «Տարբեր թեժ կետերում եղավ, իր զինակից ընկերների կյանքերը փրկեց: Միակը բանը, ինչով հպարտանում էր, այն էր, որ կարողանում էր կյանքեր փրկել: Վիրակապել է վիրավորներին, առաջին օգնություն ցույց տվել: Մի օր էլ գիշերով չորս ընկերով մի քանի կիլոմետր քայլելով ու վազելով պատսպարվում են անտառի մեջ: Որոշում են թաքստոց փորել, մինչև զորքը գա ու հասնի իրենց: Ընկերն է պատմում՝ երեքս փորեցինք մեր տեղը, չորրորդը՝ ոչ: Ռադիկն ասաց՝ իր տեղն էլ պիտի փորենք, մենք էլ երկուսով բարկացանք, թե ինչու: Ռադիկն արձագանքել է՝ եթե ինքը չի ուզում փորել ու փրկել իր կյանքը, ուրեմն մենք կփորենք: Բահը վերցնում է ու սկսում փորել:

Տղաներն էլ միանում են նրան: Իսկ երբ գիշերն անձրև է գալիս, ու այդ տղայի թաքստոցը փլվում է, Ռադիկը նրան իր մոտ է տեղավորում: Պատերազմի օրերին իր կյանքն է փրկվել մի զարմանալի պատահականությամբ: Մի անգամ, երբ տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր, Ռադիկն էլ է որոշում նրանց միանալ, բայց հրամանատարն իրեն ասում է, որ մնա: «Ուրալը» մի քիչ ճանապարհ անցնելուց հետո պայթում է: Միշտ ասում էր՝ մա՛մ, Աստված ինձ հետ է, Աստված ինձ փրկում է»: Պատերազմն ավարտվում է, օրեր անց ծնողները Ռադիկին այցի են գնում: «Շատ էր փոխվել, հասունացել, լրջացել, կարծես տարիքն առած տղամարդ լիներ: Հիշում եմ, որ երբ պատերազմի օրերին լսում էր «հողերը տալու» մասին, հունից դուրս էր գալիս. «Գիտե՞ք, թե այդ հողի համար ինչ տղերք են իրենց կյանքը տվել, ինչ տղերքի արյուն է թափվել, մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն»»: Եկավ 2021 թ.-ի հունվարը: Ռադիկը ծառայում էր «Մարտունի 3»-ում: «Դիրքում տղաների հետ նոր տարի էր նշել, ամեն ինչ լավ էր: Առհասարակ, տղաները պատմում էին, որ երբ տրամադրություն չէին ունենում, իրենց մի տեսակ սաստում էր՝ ձեզ ուժեղ պահեք, ձիգ պահեք: Իսկ հետո եկավ հունվարի 11-ը: Ամբողջ օրը զանգահարեցի, բայց տղաս զանգերիս չպատասխանեց: Երեկոյան 8-9-ի կողմերը զանգահարեց, ասաց, որ ինժեներական աշխատանքներ են կատարել, կապ չկար:

Ձայնը խռպոտ էր՝ ոնց որ թե մրսել եմ: Ես էլ ասացի՝ խոսիր հրամանատարիդ հետ, թող քեզ վաղը չուղարկեն ինժեներական աշխատանքների: Հետո ճաշարան էր գնացել, վերադարձավ, նորից զանգահարեց, խոսեցինք ու իրար հրաժեշտ տվեցինք: Հաջորդ առավոտյան զանգահարեցի: Ռադիկս ասաց, որ գիշերն իրեն վատ է զգացել, հրամանատարն ուղարկել է բուժկետ: Ճնշումն էր ցածր եղել, սրտի աշխատանքն էին ստուգել, հանգստացնող կաթիլներ տվել, ուղարկել վաշտ: Նորից իրեն վատ էր զգացել, դիմել բժշկին, նա էլ սիստեմա էր միացրել: Խոսեցի իր հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ մի քիչ քնեմ, կզարթնեմ ու կզանգեմ: Երևի մեկ ժամ անցավ, չդիմացա, սկսեցի զանգել, զանգերս անպատասխան էին մնում: Ի վերջո, պատասխանեց, ձայնը խռպոտ էր՝ մա՛մ, հետո կզանգեմ: Դրանից հետո տղայիս տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Այնտեղից պատասխանեց իմ զանգին, խեղդվում էր, չէր կարողանում խոսել:

Բուժքույրն ասաց, որ տեղափոխում են Հայաստան: Հասանք Վայք, երբ ամուսնուս զանգահարեցին ու ասացին, որ տղաս էլ չկա: Ինձ ասաց, որ պակաս թղթեր կան, չենք կարողանա սահմանն անցնել, եկանք տուն: Ու դրանով ամեն ինչ վերջացավ՝ հունվարի 12-ին ժամը վեց անց կես: Թե ինչ տեղի ունեցավ, չկարողացանք պարզել»: Տիկին Կարինեն չի կարողանում բառերով նկարագրել, թե որքան ցավոտ է, որ որդին 44 օր անցնելով պատերազմի բոլոր փորձությունների միջով, մահացավ իր համար անհասկանալի պատճառով: «Եթե պատերազմի ժամանակ զոհվեր, գուցե զգացողություններս այլ լինեին, կմտածեի՝ նա էլ մյուս տղաների հետ անմահացավ, բայց այդքան պայքարից հետո այսպե՞ս»: Ապրելու ուժի մասին: «Ռադիկիցս հետո կրտսեր որդիս՝ Ալեքսս ուժ տվեց ապրելու: Սկզբում շատ դժվար էր, միակ միտքս Ռադիկիս հասնելն էր, բայց կրտսեր որդիս սթափեցրեց, որ հանուն իրեն պիտի ապրեմ»: Հ. Գ. - Ռադիկ Թաթոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պատերազմից հետո՝ դեռևս կենդանության օրոք ստացված պատվոգիրը Ռադիկի ընտանիքին հասել է նրա մահվանից հետո: Հուղարկավորված է Մարտունու տարածաշրջանի հայրենի Գեղհովիտ գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահ«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջԱստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփՓաշինյանի զգուշացումը Հայկ ՍարգսյանինՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համարՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզանԾանոթ ու միաժամանակ անհայտ … ֆլեյբորդինգ սպորտաձև«Վարձով ինքնիշխանություն. ինչպես է ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանը վերածում մանրադրամի ԱՄՆ-Թուրքիա խաղում»«Հայաստանից սիրով. Փաշինյանի հակառուսական համբույրները նրան սպառնում են աղետով»Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ)․ պատմության այս օրը (30 հունվար)Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին
Ամենադիտված