Ուկրաինային օգնելը կշարունակի մնալ ԵՄ-ի օրակարգային խնդիր. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այցելել է Ուկրաինա։
Նշենք, որ սա վերջին այցն է Կիև ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, քանի որ Բորելը շուտով թողնելու է պաշտոնը։
Նա իր այցի ժամանակ հավաստիացրել է, որ Ուկրաինային օգնելը այսուհետև էլ կմնա ԵՄ-ի օրակարգային խնդիր։
Եվրոպացի պաշտոնյան պատրաստվում է Ուկրաինայի իշխանությունների հետ մանրամասն քննարկել, թե ինչ բնույթի օգնություն է նրանց պետք տրամադրել այս ժամանակաշրջանում։