Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչ է խոստանում աշխարհին Դոնալդ Թրամփի հաղթանակը, ու, ընդհանրապես, ինչ իրավիճակ է ստեղծելու միջազգային արենայում։ Միանշանակ է, որ ԱՄՆ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղի ունենալու։ Ակնկալվում է, որ Թրամփի վարչակարգը կենտրոնանալու է հիմնականում ներամերիկյան խնդիրների վրա, որոնք նախընտրական քարոզարշավում շոշափելու արդյունքում էլ նա կարողացավ իր կողմը գրավել մեծ թվով ընտրողների ու մեծ առավելությամբ պարտության մատնել դեմոկրատական թեկնածուին։ Իսկ ամերիկացիներին հուզող առաջին հարցը տնտեսությունն է ու ինֆլ յացիան, քանի որ նրանք որոշակի տնտեսական խնդիրների են բախվում։ Ուստի, Թրամփը խոստանում է տնտեսական աճի ու տեղական բիզնեսի զարգացման համար խթանիչ քայլեր ձեռնարկել։
 
Ընդ որում, նա պատրաստվում է նոր հորատումների թույլտվություններ տալ ու ավելացնել նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում էներգակիրների գները կիջնեն։ Մյուս խնդիրը, որը շեշտադրեց Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, վերաբերում է ԱՄՆ սահմանների անվտանգությանը։ Բայդենի վարչակազմի օրոք հազարավոր անլեգալ միգրանտներ հարավային սահմաններից մուտք են գործում ԱՄՆ՝ լարելով իրավիճակը հարավային նահանգներում։ Հանրապետականների կարծիքով, անլեգալ միգրանտները միայն խնդիրներ են ստեղծում՝ սկսած հանցագործությունների թվի ավելացումից, և օգտվում ամերիկյան պետության ստեղծած հնարավորություններից՝ առանց դրա համար ներդրում ունենալու։ Ուստի, Թրամփը ծրագրում է անլեգալ միգրանտներին արտաքսել։ Թրամփին հաջողվեց կապիտալիզացնել նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերում ընտրողների աջակցությունը։ Պատահական չէ, որ նա հատուկ շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ իր վարչակազմը ուժի միջոցով խաղաղություն է բերելու և դադարեցնելու է պատերազմները։
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, դեմ են արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը։ Նրանց կարծիքով, ամերիկյան հարկատուների գումարները վատնվում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթների հատկացման արդյունքում։ Իսկ այդ գումարները կարող են ներդրվել ամերիկյան տնտեսության, ենթակառուցվածքների ստեղծման, սոցիալական, կրթական կամ առողջապահական ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Թրամփը Ուկրաինային մղում է որոշակի զիջումներ կատարել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա դժվար է ակնկալել, թե այդ հարաբերությունները ամբողջովին դրական դինամիկա են ստանալու, բայց հանրապետականները տրամադրված են հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը։
 
Պատահական չէ, որ Թրամփը ակտիվ քննադատում էր Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը՝ նշելով, որ դա պատճառ է դառնում, որ Ռուսաստանն իր հայացքն ուղղի դեպի Չինաստան ու դաշնակցի մի երկրի հետ, որը հեռանկարային առումով համարվում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը և ընդունակ է մարտահրավեր նետել Վաշինգտոնին։ Իսկ ինչ վերաբերում է հենց ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թրամփը Չինաստանի նկատմամբ ավելի խիստ քաղաքականության կողմնակից է։ Նրա կարծիքով, չինական էժան ապրանքների ներկրման արդյունքում տուժում են տեղական արտադրողները։ Ուստի, ԱՄՆ նոր նախագահը խոստացել է, որ բարձրացնելու է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը։ Իսկ այսպիսի քայլը առևտրային պատերազմի կարող է հանգեցնել, քանի որ Չինաստանն էլ կարող է իր հերթին մաքսատուրքերը բարձրացնել ամերիկյան ապրանքների նկատմամբ։
 
Չէ՞ որ ԱՄՆ-Չինաստան երկկողմ առևտուրն ահռելի ծավալների է հասնում։ Պատահական չէ, որ Չինաստանի կողմից Թրամփին ուղղված շնորհավորանքում ընդգծվում էր փոխադարձ համակեցության օգտակարության ու առճակատումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Թրամփի վարչակարգի պայմաններում եվրոպական երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ն, ավելի շատ կենտրոնանալով իր ներքին խնդիրների վրա, պաշտպանության ապահովման ծանրության հիմնական բեռը թողնելու է հենց ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուսերին։ Թրամփը միշտ էլ բարձրացրել է այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն իր հաշվին ապահովի իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը, եթե դա կարող են անել հենց այդ երկրներն ինքնուրույն։ Ուստի, Եվրոպան տրամադրվում է պաշտպանական ծախսերի ավելացմանը, ինչից հաջողվել էր տարիներ շարունակ խուսափել ու մեծ միջոցներ ուղղել սոցիալական ոլորտին, կրթությանն ու առողջապահությանը։ Դրա համար էլ ԵՄ պաշտոնյաները սկսել են մտածել սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու մասին։ Բացառված չէ, որ եվրոպական երկրները ևս բախվեն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանը, քանի որ Թրամփը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե եվրոպացիները ևս ԱՄՆ-ի հաշվին մեծ օգուտներ են ստանում։
 
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա պարզ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ տրամադրված է լինելու Իսրայելին աջակցություն տրամադրելու օգտին, ինչն իր հերթին նշանակում է, որ Իրանի նկատմամբ ճնշումը մեծանալու է։ Դա գալիս է նաև Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում վարած քաղաքականության շարունակության տրամաբանությունից։ Հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ու այդ երկրի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց։ Թրամփի առաջին վարչակազմի ակտիվ ջանքերի արդյունքում էր, որ սկսվեց Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց այս անգամ Թրամփը խոստացել է կանգնեցնել Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները, ինչի արդյունքում նրան հաջողվեց իր կողմը գրավել ԱՄՆ տարբեր նահանգներում ապրող արաբ բնակչությանը։
 
Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության մեջ ևս փոփոխություններ են տեղի ունենալու։ Պարզ է, որ Թրամփի վարչակազմը ավելի քիչ տեղ է հատկացնելու մեր տարածաշրջանին, քան Բայդենի օրոք էր, երբ նա պարբերաբար բարձր պաշտոնյաների էր ուղարկում Հարավային Կովկաս և փորձում միջամտել գործընթացներին՝ հիմնականում հակառուսական հող ստեղծելու համար։ Իսկ հանրապետականները ԱՄՆ-ի առավել քիչ ներգրավվածությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ իրենք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, ու կարիք չկա աշխարհում տեղի ունեցող ամեն ինչին միջամտել, տեղում գործող պետությունները թող կարգավորեն իրենց հարաբերությունները։ ԱՄՆ-ի կողմից այսպիսի արտաքին քաղաքականության վարումը, ըստ երևույթին, ենթադրում է, որ Արևմուտքը որոշակիորեն հետ է քաշվելու, ինչի արդյունքում էլ տեղական խաղացողների դիրքերն են ամրապնդվելու։ Այս պայմաններում Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե մեր տարածաշրջանում գործող ուժերից որին է հարելու։
 
Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Հայաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դրան այլընտրանքը Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելն է։ Բայց, այսքանով հանդերձ, չպետք է լրիվ անտեսել ԱՄՆ-ի գործոնը, քանի որ այդ երկիրն ընդունակ է մեծ ճնշումներ բանեցնել ու խոշոր հարցեր լուծել։ Ուստի, անհրաժեշտ է ուղղակի աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի ու, ընդհանուր առմամբ, հանրապետականների հետ, մանավանդ որ այդ կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում մեծամասնություն են ձևավորել։ Բայց ՀՀ գործող իշխանություններին հաջողվել է կապեր հաստատել ու աշխատել միայն դեմոկրատների հետ, որոնց ազդեցությունը վարվող քաղաքականության վրա նվազման միտում է ցուցաբերում։ Եվ հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են կազուսային իրավիճակում։ Այս դեպքում նոր վարչակարգի հետ աշխատանքի հիմնական ծանրությունը մնում է Սփյուռքի վրա, կամ էլ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի, որպեսզի իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ կլինեն մի կողմից՝ աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է
Ամենադիտված