Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն է»․ 4 երեխաները մնացել են առանց մոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ: «Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։

Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։ «Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում,  hամ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։ «Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։

«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ hետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։ «Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք, բայց գնաց ու ինքն էլ վառվեց։ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։ Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:

Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։ «Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։ 

 

Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվելԴիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը
Ամենադիտված