ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած 9 ամսվա ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Ըստ այդմ՝ 2024 թվականի դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 3051 դեպք։ Անցած տարվա 9 ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 3382 դեպք։
Ընդհանուր առմամբ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով: