Աղջկա «բազար» է եղել. հոսպիտալացվածներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք»։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։
Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։