Հս. Կորեան արձակել է 7 բալիստիկ հրթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին ասել է, որ ԿԺԴՀ-ն արձակել է առնվազն 7 բալիստիկ հրթիռ՝ մինչև 400 կմ հեռահարությամբ և մոտ 100 կմ թռիչքի բարձրությամբ. բոլորն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Այսօր ԿԺԴՀ-ն կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել հյուսիս-արևելյան ուղղությամբ... Արձակվել է առնվազն 7 հրթիռ։ Դրանց թռիչքի բարձրությունը հասնում էր մոտավորապես 100 կիլոմետրի, իսկ թռիչքի հեռահարությունը՝ մինչև 400 կիլոմետրի»,- ասել է ճապոնացի նախարարը։
Ճապոնիայի կառավարությունը խիստ բողոք է հղել ԿԺԴՀ-ին՝ կապված հրթիռների արձակման հետ. Նակատանին հավելել է, որ իրավիճակը «միանգամայն անընդունելի է»: