Պատերազմը չէր սկսվի, եթե ...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում «ռազմական գործողությունը» չէր սկսվի, եթե ԱՄՆ-ն անվտանգության պայմանագիր կնքեր Ռուսաստանի հետ», - RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե արևմտյան երկրները, և առաջին հերթին ԱՄՆ-ն ճկունություն ունենար և անվտանգության համաձայնագիր կնքեր Ռուսաստանի հետ, հատուկ ռազմական գործողություն չէր լինի»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ արևմտյան իշխանություններն իրենց քաղաքականություններում «հիմնված են ԱՄՆ-ի շահերի բացառիկության սկզբունքի վրա»։ Ինչպես հավելել է Մեդվեդևը, սա «մեծ սխալ» է, որը «մի օր կկործանի» Միացյալ Նահանգները։