Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:
 
Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:
 
Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:
 
Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին: Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը: Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով: Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները:
 
Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում: Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»: Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա: Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում: Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել...
 
Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք: Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը: Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»: Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը
Ամենադիտված