Դևիդ Բեքհեմը կնոջը կղզի է նվիրելու
ՖՈՏՈԱնգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել է կնոջը՝ Վիկտորիային, նվիրել մի ամբողջ կղզի: Այդ նվերով նա ցանկանում է նշել իրենց հարաբերությունների 20 տարին:
Վեստի.ռու-ն գրում է, որ կղզում կա հին առանձնատուն, որտեղ կապրեն ամուսիններն իրենց երեխաների հետ, նաև 5 քոթեջ, որտեղ կարող են շատ հարմարավետ տեղավորվել հյուրերը:
Կղզին տեղավորված է Բահամյան կղզիախմբում: Կղզու տարածքը կազմում է մոտ 100 հեկտար, արժեքը հասնում է 7 միլիոն ֆունտ ստերլինգի: