Ինչպիսին կլինի այս տարվա նոյեմբերը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վիճակագրական տվյալ՝ նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագրի վերաբերյալ։
Նշվել է, որ նոյեմբերն աշնան վերջին ամիսն է, որի ընթացքում շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:
Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում, իսկ ամենից քիչը՝ Արարատյան դաշտում:
ՀՀ տարածքում 1935-2023թթ. նոյեմբեր ամսվա բազմամյա կլիմայական բնութագրերը ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների ներկայացված են ստորև․